>


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատի հրամանով աշխատանքից ազատվել են 38 հոգի։ Ազատվողների ցանկում են արտադրամասի պետեր, անվտանգության դեպարտամենտի ղեկավարն ու աշխատակիցները, էներգետիկներ, վարչական աշխատողներ՝ խորհրդականներ, օգնականներ։ Ազատվել է նաեւ ընկերության խորհրդի նախագահի խորհրդական Գառնիկ Ղազարյանը (հայտնի է որպես «Աժդանակ»–ի Գարիկ-Ա․Դ․), որը մեր տեղեկություններով, մեկ ամսով երեկ կալանավորվել է։








Քոչարյանի զոհերը

Մեր աղբյուրի փոխանցմամբ, աշխատանքից ազատվողները հիմնականում ԶՊՄԿ–ի գլխավոր նախկին տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմներն են։ «Կարելի է ասել, աշխատանքից ազատվողները նրանք են, որոնք մյուս աշխատակիցներին ճնշել են ընտրության հարցում, նրանք, ովքեր վարչապետի ճամփան էին փակել»,–ասաց մեր աղբյուրը։


Aravot.am-ը փորձեց աշխատանքից ազատվածներից պարզել, թե ինչ պատճառով են ազատվել աշխատանքից; Սակայն նրանք առայժմ զերծ մնացին մեկնաբանություններից, ոմանք էլ ասացին, որ դիմելու են դատարան։

Ի դեպ, հիշեցնենք, որ Սյունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչեւ հուլիսի 15-ը ԶՊՄԿ-ում փոփոխություններ կլինեն։ «Նրանք ովքեր մարդկանց սպառնում են աշխատանքից ազատվել, իրենք չեն աշխատելու»,–ասել էր Փաշինյանը։



Աղբյուր՝ aravot.am

Сообщение Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 38 աշխատակից է ազատվել աշխատանքից, հիմնականում Վահե Հակոբյանի մտերիմներն են появились сначала на MediaNews.


от admin

-->