>

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանել է լրագրող Նաիրի Հոխիկյանի՝ իրեն վերագրված և պետական դավաճանություն պարունակող հայտարարությունը, թե իբր 2019 թվականին Կարապետյանը ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ զրույցում, նկատի ունենալով Արցախը հանձնելը՝ ասել է, թե «մի քանի հազար զոհ տանք՝ ժողովուրդը լավ էլ կտա»։




Քոչարյանի զոհերը

Այնուհետեւ, արդեն Հոխիկյանի հետ զրույցում՝ իբրև թե Կարապետյանը հատուկ իր համար մանրամասնել է․ «Մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնալու ենք բարեկամության ճանապարհով, և մեր օրիենտացիան փոխում ենք»։





Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանելով Հոխիկյանի հայտարարությունը՝ ասաց․ «Դա սուտ է։ Ես իր հետ խոսել եմ, հերքել եմ եւ սպասում եմ, որ ինքն այդ հերքումը հրապարակայնացնի։ Լապշինն էլ, նկատել եմ, որ հրապարակել է այդ օրվա իրադարձությունները, որում իմ մասով տեղեկությունը մոտ է իրականությանը։ Ինքը խոստացավ մեր խոսակցությունը հրապարակել», — ասաց Կարապետյանը։


Հարցին՝ եթե Հոխիկյանի հայտարարություններում կա զրպարտություն՝ արդյոք չի՞ պատրաստվում դատ տալ Հոխիկյանին, Կարապետյանը պատասխանեց․ «Ես կտեսնեմ, թե ինչ է հրապարակում, ոնց է հրապարակվում, դրանից հետո որոշում կկայացնեմ։ Ես խնդրել եմ, որ ինքը հերքի, իմ անունից ասի, որ դա սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Հիմա ես սպասում եմ, որ հրապարակի, եթե հրապարակի՝ համապատասխանաբար ես որոշում կկայացնեմ»։

Հավելենք, որ Ալեքսանդր Լապշինը մեկնաբանելով Հոխիկյանի հայտարարությունը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է նա առաջնորդվել, երբ հրապարակել է այս հոդվածը՝ այնտեղ նշելով իմ անունն ու խոսակցություններ, որոնց ես երբեք չեմ մասնակցել: Այն ամենը, ինչ եղել է մեր հանդիպման ժամանակ, ես գրեցի վերևում: Չեմ կարող պատասխանատվություն կրել Նաիրիի այլ հայտարարությունների և դատողությունների համար»։



Հիշեցնենք, որ Civic.am-ի հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ դատախազությունն ուսումնասիրում է Նաիրի Հոխիկյանի եւ Ալեքսանդր Լապշինի հայտարարությունները։

Մենք փորձեցինք ճշտել՝ հերքելո՞ւ է Նաիրի Հոխիկյանն իր հայտարարությունները, թե՞ ոչ, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Сообщение «Նաիրի Հոխիկյանը խոստացել է հրապարակային հերքել իր հայտարարությունը․ եթե դա չարվի՝ կորոշեմ դատի տալու հետ կապված»․ Վլադիմիր Կարապետյան появились сначала на MediaNews.


от admin

-->