>


«Ես չեմ պատրաստվում դատի տալ Նաիրի Հոխիկյանին, դա իմաստ չունի»,-ի պատասխան Civic.am-ի հարցին՝ ասաց հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը։








Քոչարյանի զոհերը

Նշենք, որ լրագրող Նաիրի Հոխիկյանը օրերս ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած քննարկման ժամանակ անդրադարձել է նաև 2019 թ. «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումի ժամանակ իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցին, ինչպես նաև այն ժամանակ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ու լրագրող Ալեքսանդր Լապշինի խոսակցությանը՝ Ղարաբաղի հարցի շուրջ։


«Վովան (Վլադիմիր Կարապետյանը) ինձ ասաց, որ դու շատ ես Ադրբեջանի դեմ խոսում, Ադրբեջանի դեմ միջազգային դատարան ես դիմել և այլն, բայց իմացիր, որ մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնալու ենք բարեկամության ճանապարհով, և մեր օրիենտացիան փոխում ենք: Ես հարցնում եմ՝ ոնց եք գնալու այդ ճանապարհով, չէ՞ որ նրանք Ղարաբաղն են ուզում, իսկ առանց Ղարաբաղը տալու չեք կարող գնալ էդ ճանապարհով: Վլ. Կարապետյանն ինձ ասաց՝ իսկ ո՞վ է ասում, որ չենք տալու: Հարցնում եմ՝ բայց ո՞նց եք տալու. բանակը չի տա, ժողովուրդը չի տա: Ասում է՝ ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա»,- ասել է Նաիրի Հոխիկյանը՝ նշելով, որ այս մասին իրեն պատմել է Լապշինը։

Ալեքսանդր Լապշինը մեզ պարզաբանեց, որ Նաիրի Հոխիկյանին դատի չտալու իմաստը կայանում է նրանում, որ իրեն շատ են զրպարտում և ոչ միայն Ադրբեջանից են գալիս նմանաբնույթ տեքստերը, այլև Ռուսաստանից, Ուկրաինայից, Իսրայելից և Հայաստանից․ «Եթե ես դատի տամ բոլոր նրանց, ովքեր անհեթեթություններ են գրում իմ մասին ինտերնետում, ես ստիպված կլինեմ կորցնել իմ ընտանիքն ու աշխատանքը և կզբաղվեմ միայն դատարաններով։ Ընդհակառակը, որպես մեդիա անձնավորություն ցանկացած հուզմունք ինձ օգտակար է։»։



Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքի իր էջում հերքել էր Նաիրի Հոխիկյանի կողմից իրեն վերագրած խոսքերը՝ ասելով․ «Ամենը, ինչ գրված է Նաիրի Հոխիկյանի հոդվածում, ինձ համար դժվար է մեկնաբանել, քանի որ այս խոսակցություններն ինձ հետ չեն անցկացվել: Ես երբեք չեմ լսել մեջբերում «հազարավոր սպանված հայերի» մասին, և ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Վլադիմիր Կարապետյանը այդ մասին չեն հայտարարել ինձ հետ հանդիպմանը: Ոչ ոք ինձ չի ասել, որ եթե ես չդադարեցնեմ քննադատել Ադրբեջանին, ապա պետք է այլևս չգամ Հայաստան: Ընդհակառակը, ինչպես վերը ասացի, Փաշինյանն ինձ ասաց, որ ես կարող եմ դիմել նրան, եթե նա ինչ-որ կերպ կարող է օգտակար լինել: Եվ, անկեղծ ասած, ո՞վ եմ ես, որ պետության ղեկավարը ճանապարհորդական բլոգերի հետ քննարկի «հազարավոր սպանված հայերի»։

Сообщение Ալեքսանդր Լապշինը՝ Հոխիկյանին դատի տալու մասին появились сначала на MediaNews.


от admin

-->