>


Հուլիսի 16-ին, ժամը 14:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։








Քոչարյանի զոհերը

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 77-րդ կմ-ին «GAZel» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, գլորվել ձորակը (մոտ 3 մ) և բռնկվել։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Ն․ Ն․-ն (ծնված 2000 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։



Փրկարարները վարորդին և ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ ժամը 15:41-ին: Ավտոմեքենան այրվել է։

Сообщение Երևան-Իջևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ կան տուժածներ появились сначала на MediaNews.


от admin

-->