>

ews94daily-ն գրում է գրում է Ավտոբուսը կանգնեց կանգառում, բարձրացան երկու տղա երեխա: Կլինեին մոտ 12-13 տարեկան: Ավտոբուսը շարժվեց, նրանք կանգնած էին առջևում՝ վարորդին մոտ, ինձանից մոտ մեկ քայլ հեռավորության վրա: Եվ ես լսեցի նրանց զրույցը.

— Ապեր, բա որ չվերցնեն, մի ասա, որ 13 ես, կասես 15 -ես ու մի քիչ էլ քեզ կձգես, որ բոյով երևաս, — ասաց նրանցից մեկն ու ուսերը վեր քաշելով ցույց տվեց, թե ինչպես պիտի կանգնի, որ տարիքից մեծ երևա:




Քոչարյանի զոհերը

Ես ակամայից լարեցի ուշադրությունս: Մյուս տղան ասաց.





— Եթե չվերցնեն, շատ կխնդրեմ, մամայի դ եղերի գումարը արդեն վերջանում ա, բանվորություն էլ կանեմ, մենակ թե աշխատանքի վերցնեն:


Ես շ ոկ ապրեցի, պատրաստ էի նրան գրկել, ակամայից աչքերս լցվեցին, երանի կարողանայի օգնել քեզ: Հասկացա, որ նա ամեն գնով ուզում է աշխատանքի անցնել՝ մայրիկին օգնելու համար: Հաջորդ կանգառում պատրաստվում էին իջնել, գրպաններից դուրս բերեցին մանրադրամները և սկսեցին հաշվել՝ 10-20 դրամներ: Սիրտս մ ղկտաց: Կանգառում մոտեցան, որ վճարեն, վարորդն ասաց.

— Իջեք, տղերք, հարկավոր չի, բայց սպասեք, գրպանից հանեց 5000 դրամանոցն ու ասաց,



-էս էլ իմ կողմից կավելացնեք մամայի դե ղերի համար: Վարորդը ինձ պես լսել էր ու հասկացել ինչն-ինչոց է: Ես շոկի մեջ էի: Տղաները ամաչելով՝ վերցրին գումարը և իջան: Ցա վում եմ, որ չկարողացա օգնել տղաներին, կոմունալներն ու ապառիկները մուծել էի ու գրեթե դատարկ գրպանով վերադառնում էի տուն: Մտքումս այնքան եմ օրհնել վարորդին: Մինչև ուշ երեկո հուզմունքից տեղս չէի գտնում:

Նյութը հրապարակման պատրաստեց news94daily-ն

Сообщение Ավտոբուսով գնում եմ, մեկ էլ լսեմ երկու երեխա խոսում են՝ ապեր, կասես իբր 15 տարեկան ես, որ բանվորություն էլ կանես, մենակ, թե մամայի դե ղերի փողն աշխատես появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->