>


Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70-րդ կ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Զոհրաբ Մաթոսյանի վարած ՍAZ 465 մակնիշի, Երևանի բնակիչ, 54-ամյա Էդվարդ Սուքիասյանի Mercedes C180 մակնիշի և Արտաշատ քաղաքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Մադաթյանի վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները:








Քոչարյանի զոհերը

Բախման հետևանքով ՍAZ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել Սևանա լճի ափին՝ ծառերի մեջ:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականներն ու սահմանազատել տարածքը:



Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասաի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Սարիբեկյանն ու Հարություն Մարգարյանը:

Փաստի առիթվ Հ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել են սթափ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուիցչները:

Сообщение Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Մեքենան հայտնվել է Սևանա լճի ափին՝ ծառերի մեջ появились сначала на MediaNews.


от admin

-->