>


Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:








Քոչարյանի զոհերը

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից, այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:


Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:



Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Сообщение ԵԽ նախագահը ժամանեց Հայաստան появились сначала на MediaNews.


от admin

-->