>


Հուլիսի 18-ին բուհերում կախվելու են ցուցակները, հրապարակվելու են ընդունելության մրցույթի արդյունքները, նաև դիմորդները հաղորդագրություն են ստանալու իրենց էլեկտրոնային հասցեներին:








Քոչարյանի զոհերը

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը:


«Դրական ստացած, սակայն մրցույթը չհաղթահարած դիմորդների համար հուլիսի 19-29-ը կազմակերպվելու է մրցույթի լրացուցիչ փուլ՝ 6 մասնագիտությամբ: Մրցույթը լինելու է ըստ հայտերի հերթականության՝ սկզբում անվճար տեղերի համար, եթե կան այդպիսիք, հետո՝ նույն մասնագիտության վճարովի տեղերի:

Առավել բարձր միավորներ ունեցողնեը կընդունվեն, իսկ մնացածները կմասնակցեն երկրորդ հայտով նշված մասնագիտության մրցույթին, հետո՝ երրորդ, չորրորդ, և այդպես շարունակ:



Հիշեցնեմ այս տարվա ընդունելության նորույթը՝ մեկ բուհ, մեկ մասնագիտություն: Մրցույթի հիմնական փուլում շեշտը դրվում է մասնագիտական կողմնորոշման վրա, իսկ լրացուցիչ փուլում կարևորվում են բարձր գնահատականները»,- գրել է Գրիգորյանը:

Сообщение Դրական ստացած, սակայն մրցույթը չհաղթահարած դիմորդների համար հայտնի է՝ երբ կկազմակերպվի հաջորդ փուլը появились сначала на MediaNews.


от admin

-->