>

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

«Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և պնդում էր, որ ինքը Ալեքսանդր Լապշինի հետ խոսակցության ժամանակ չի արել Արցախի մասին կանխատեսումներ և միայն աջակցություն է հայտնել Լապշինին։ Վլադիմիր Կարապետյանը պնդում էր, որ ինքը որևէ կապ չունի իմ հրապարակած ձայնային հաղորդագրության մեջ հնչած մտքերի հետ։





Ալեքսանդր Լապշինը այդ ձայնային հաղորդագրությունը (ուշադրություն դարձրեք, դա ձայնագրություն չի եղել) ուղարկել է 2020թ․ նոյեմբերի 11-ին՝ հիշեցնելով մեր ընդհանուր խոսակցությունը 2019թ․ մայիսի 11-ին։ Ես այդ ժամանակ բազմիցս Լապշինին խնդրել եմ հրապարակային խոսել, մինչդեռ նա ինքն է ասել, որ չի կարելի դա անել, քանի որ կա անվտանգության խնդիր։ Լապշինին ես ճանաչում եմ 2016-ի դեկտեմբերից, նրան և նրա ընտանիքին օգնել եմ ամեն ինչով, երբ նա կալանավորվել էր Բելառուսում և ուղարկվել Ադրբեջան։ Լապշինի խնդրանքին՝ չհրապարակել դա իր անվտանգության համար, ընդառաջել եմ, թեպետ իրեն ասել եմ, որ բոլոր դեպքերում պետք է խոսել այդ մասին․ չէ՞ որ ես էլ ունեմ անվտանգության խնդիր։

Հուսով եմ, այս անգամ ևս հերքումներ չեն լինի, քանի որ ձեռքիս տակ են բոլոր խոսակցությունների օրիգինալները։ Ես սովոր եմ խոսել փաստերով, և եթե մեկը ինձ մեղադրում է ստախոսության կամ կեղծիքի մեջ, պետք է դրա համար փաստեր ունենա։ Եթե իմ հրեա ընկեր Լապշինը պնդում է, որ ես ստում եմ, գուցե բաց հրապարակե՞նք մեր խոսակցությունները»։


Հիշեցնենք, որ Նաիրի Հոխիկյանը անդրադարձել էր արցախյան վերջին պատերազմին և իբր ցնցող փաստեր ներկայացրել պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին, որտեղ հիշատակել էր նաև ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին, նշելով, որ 2019 թվականին Գավառում կայացած տնտեսական ֆորումներից մեկի ժամանակ ինքը և Լապշինը զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանի և Փաշինյանի՝ այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, որտեղ իբր, վերջինս առանձնազրույց ունենալով Լապշինի հետ ասել է, թե պետք է հանձնել Արցախը և լուծել Արցախյան կոնֆլիկտը։ Իսկ Լապշինի հարցին, թե ինչպե՞ս պետք է անել դա, քանի որ ժողովուրդն ու բանակը կընդդիմանա, Վլադիմիր Կարապետյանն իբր ասել է․ «ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա»։



Իսկ Ալեքսանդր Լապշինը անդրադառնալով Հոխիկյանի հայտարարություններին՝ այսօր հայտարարել էր, որ ինքը երբեք չի լսել՝ մեջբերում «հազարավոր սպանված հայերի» մասին։ «Ամենը, ինչ գրված է Նաիրի Հոխիկյանի հոդվածում, ինձ համար դժվար է մեկնաբանել, քանի որ այս խոսակցություններն ինձ հետ չեն անցկացվել: Ես երբեք չեմ լսել մեջբերում «հազարավոր սպանված հայերի» մասին, և ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Վլադիմիր Կարապետյանը այդ մասին չեն հայտարարել ինձ հետ հանդիպմանը: Ոչ ոք ինձ չի ասել, որ եթե ես չդադարեցնեմ քննադատել Ադրբեջանին, ապա պետք է այլևս չգամ Հայաստան: Ընդհակառակը, ինչպես վերը ասացի, Փաշինյանն ինձ ասաց, որ ես կարող եմ դիմել նրան, եթե նա ինչ-որ կերպ կարող է օգտակար լինել: Եվ, անկեղծ ասած, ո՞վ եմ ես, որ պետության ղեկավարը ճանապարհորդական բլոգերի հետ քննարկի «հազարավոր սպանված հայերի», — հայտարարել է բլոգերը։

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանելով Հոխիկյանի հայտարարությունը՝ ասել էր․ «Դա սուտ է։ Ես իր հետ խոսել եմ, հերքել եմ եւ սպասում եմ, որ ինքն այդ հերքումը հրապարակայնացնի։ Լապշինն էլ, նկատել եմ, որ հրապարակել է այդ օրվա իրադարձությունները, որում իմ մասով տեղեկությունը մոտ է իրականությանը։ Ինքը խոստացավ մեր խոսակցությունը հրապարակել»։

Իսկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշել էր. «Նաիրի Հոխիկյանի ելույթի հետ կապված հրապարկումները մենք ֆիքսել ենք եւ այս պահին դատախազությունն ուսումնասիրում է, թե հետագայում ինչ ընթացք կտրվի դրան՝ կտեղեկացնենք»,:

Сообщение «Եթե իմ հրեա ընկեր Լապշինը պնդում է, որ ես ստում եմ, գուցե բաց հրապարակե՞նք մեր խոսակցությունները»․ Հոխիկյանը սպանո՞ւմ է появились сначала на MediaNews.


от admin

-->