>

Նոր կորոնավիրուսային վարակի Delta շտամի շրջանառությունը Վրաստանում հասել է 30%-ի, չնայած անցած շաբաթ այս ցուցանիշը չէր գերազանցում 20%-ը: Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:




Քոչարյանի զոհերը

«Ուղիղ ասեմ, որ Delta շտամի շրջանառությունն արդեն գերազանցել է 20%-ը: Մեր հաշվարկների համաձայն, դա ընդհանուր շրջանառությունից 20%-ից 30%-ն է կազմում, ինչը, ցավոք, ավելի շատ է երիտասարդների և երեխաների շրջանում»,- ասել է Գամկրելիձեն:





Ըստ նրա` հենց անչափահասների շրջանում Delta շտամով վարակվելու դեպքերի աճի պատճառով առողջապահության նախարարությունը ստիպված էր շտապ կարգով ավելացնել հիվանդատեղերի թիվը հիվանդանոցների մանկական բաժանմունքներում:


Իր հերթին, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հիշեցրել է, որ կորոնավիրուսի այս շտամն առանձնանում է իր չափից ավելի վարակիչ լինելով, ինչպես նաև մի շարք ախտանիշներով: Նա ընդգծել է, որ հաշվի առնելով այս գործոնները, Վրաստանում առողջապահական համակարգի վրա ճնշումն ուժեղանում է:

«Հնդկական շտամի ընթացքում հիվանդները քիչ են բողոքում համի կամ հոտի կորստից, բայց նրանց մոտ նկատվում է այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են կոկորդի ցավը, հարբուխը, գլխացավը, տենդը… Ծնողները, բնակչությունը պետք է շատ զգույշ լինեն: Հնդկական շտամը հիվանդության շատ ավելի ծանր ընթացք ունի, ավելի լուրջ հետևանքներով՝ նկատի ունեմ մահվան ելքերը և հոսպիտալացումը, որոնք կրկնապատկվել են»,- հայտարարել է Ցերցվաձեն:



Համաճարակաբանները մայիսի 27-ին Վրաստանում արձանագրել են հնդկական շտամի առաջին դեպքերը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն՝ հուլիսի 6-13-ը երկրների և տարածքների թիվը հասել է 111-ի, որտեղ շրջանառվում է կորոնավիրուսի Delta շտամը: Մեկ շաբաթ առաջ Delta շտամը, որը մասնագետներին հայտնի էր 2020-ի հոկտեմբերին այն Հնդկաստանում հայտնաբերելուց հետո՝ շրջանառվում էր 104 պետություններում և տարածքներում, իսկ դեռ մեկ շաբաթ առաջ՝ 96-ում:

«Ալֆա», «Բետա» և «Գամմա» շտամների հետ մեկտեղ ԱՀԿ-ն Delta շտամը դասակարգում է որպես «մտահոգության տարբերակներ», որոնք ցուցաբերում են «բարձր վարակելիություն»:

Сообщение Delta շտամի շրջանառությունը Վրաստանում հասել է 30%-ի появились сначала на MediaNews.


от admin

-->