>

ArmLur.am-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանի հետ` պարզելու համար, թե արդյոք կարծում են, որ Սահմանադրական դատարանը չեղարկելու է արտահերթ խորհրդական ընտրությունների արդյունքները:




Քոչարյանի զոհերը

Խաչատրյանը հայտարարեց, որ դա ծիծաղելու է, որովհետև այն ուժերը, ովքեր ՍԴ են դիմել, իրենք են մշտապես ընտրություններ կեղծել:





Հավելենք, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկումների հետ կապված ԿԸՀ–ն որևէ իրավախախտման մասին ահազանգ չի ստացել։  Այս մասին  Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցով գործի քննության ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։


«Հոսանքազրկումը տևել է 10-15 րոպե ոչ ավելի, որից հետո իրականացվել է վերահաշվարկ և որևէ տեղից որևէ ահազանգ չի ստացվել, որ այդ հոսանքազրկմամբ պայմանավորված տեղամասում տեղի է ունեցել այս կամ այն ապօրինությունը»,-ասաց Տիգրան Մուկուչյանը։ԿԸՀ նախագահը շեշտեց, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել ժամը 21:00-ի սահմաններում, և քանի որ քվեարկության ավարտից հետո հանձնաժողովները սկսում են որոշակի գործառույթներ իրականացել, այդ ժամին քվեաթերթիկների հաշվարկը դեռ նույնիսկ սկսված չի եղել։

«Այդ ժամանակահատվածում նույնիսկ տեղամասերի հիմնական հատվածում քվեաթերթիկների հաշվարկ չէր էլ իրականացվել»,– ասաց Մուկուչյանը։ ԿԸՀ նախագահն իր ելույթում մինչ այդ նաև ասել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ 4 քաղաքական ուժերի կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված իրավական հիմնավորումների ու պնդումների հետ և գտնում է, որ դիմումների պահանջները ենթակա են մերժման։



Մանրամասները՝ տեսանյութում:

Сообщение «Ընտրություն կեղծողները դիմել են ՍԴ՝ ընտրությունները կեղծելու մեղադրանքով. ծիծաղելի է…». Անի Խաչատրյանը появились сначала на MediaNews.


от admin

-->