>

Հուլիսի 16-ի երեկոյան Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի այցի կապակցությամբ բողոքի ակցիա է արել ՀՅ Դաշնակցության երիտասարդական թեւը:

Նրանք Միշելին դիմավորել են «ամոթ» վանկարկումներով, հաճույքով հաղորդել է ռուսական ՌԻԱ գործակալությունը:

Նմանատիպ տեղեկատվություն է հայտնվել ռուսական այլ քարոզչական ռեսուրսներում, որոնցում պատմվում էր քաղաքացիների արդար վրդովմունքի մասին:




Քոչարյանի զոհերը

Երեւանում էլ ակցիայի մասնակիցների կողքին էին ռուսական զլմ-ները:





«Ակցիայի մասնակիցներից մեկը պատմել է, որ կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչները հավաքվել են, որ հարցնեն Միշելին՝ որտե՞ղ էր Եվրոպան ամբողջ պատերազմի ընթացքում։

Որտե՞ղ էր, երբ Հայաստանի նկատմամբ կիրառվում էր ֆոսֆորային զենք։ Որտե՞ղ էր, երբ Ադրբեջանը սպանում էր քաղաքացիական բնակչությանը։

Ինչո՞ւ են հիմա եկել, արդյոք փորձում են գնել Հայաստանը։ Հայաստանը վաճառքի համար չէ։


Այն օրակարգը, որով եկել են, չեն հաջողելու», ասել է ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը։

ՀՅԴ-ն իսկապես կարեւոր հարց է բարձրացրել՝ ուր էին արեւմտյան երկրները պատերազմի ժամանակ։

Իսկ ո՞ւր էր ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը, երբ այդ ամենը կատարվում էր:

Գիշերային ակտը լիարժեք կլիներ, եթե ՀՅԴ-ն պարզաբանի, թե ուր էին իրենք, երբ Պուտինը հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, կարգավիճակի հարցը փակված է, հակամարտությունն էլ լուծված է։



Կամ երբ Շոյգուն հայտարարեց, որ Ղարաբաղում թուրքերի հետ համատեղ բարդ օպերացիա են իրականացրել։

Կամ երբ ռուսաց եկեղեցու Մոսկովյան պատրիարքության ներկայացուցիչը հայտարարեց, որ Արցախում հայկական եկեղեցիներ չկան։

Հավատարմություն Լավրովի պլանին ու եռակողմ փաթեթին, եւ դժգոհություն Արեւմուտքից՝ մի տեսակ կիսատ է ստացվում։

Ռուսական պրոպագանդան աշխատում է արդեն ոչ պարզապես կացնային.

երեւում է միջոցների մեջ խտրություն չի դրվում Հայաստանում ռուսական ավանդական քաղաքականության լիակատար տապալման պատճառով:

Сообщение Գիշերային օպերացիան Երեւանում անսպասելի չստացվեց. Ինչ է կատարվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->