>

Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և պնդում էր,

որ ինքը Ալեքսանդր Լապշինի հետ խոսակցության ժամանակ չի արել Արցախի մասին կանխատեսումներ և միայն աջակցություն է հայտնել Լապշինին։

Վլադիմիր Կարապետյանը պնդում էր, որ ինքը որևէ կապ չունի իմ հրապարակած ձայնային հաղորդագրության մեջ հնչած մտքերի հետ։




Քոչարյանի զոհերը

Ալեքսանդր Լապշինը այդ ձայնային հաղորդագրությունը (ուշադրություն դարձրեք, դա ձայնագրություն չի եղել) ուղարկել է 2020թ․ նոյեմբերի 11-ին,





ինչից հետո ես բազմիցս Լապշինին խնդրել եմ հրապարակային խոսել, մինչդեռ նա ինքն է ասել, որ չի կարելի դա անել, քանի որ կա անվտանգության խնդիր։

Լապշինին ես ճանաչում եմ 2016-ի դեկտեմբերից, նրան և նրա ընտանիքին օգնել եմ ամեն ինչով, երբ նա կալանավորվել էր Բելառուսում և ուղարկվել Ադրբեջան։

Լապշինի խնդրանքին՝ չհրապարակել դա իր անվտանգության համար, ընդառաջել եմ, թեպետ իրեն ասել եմ, որ բոլոր դեպքերում պետք է խոսել այդ մասին․ չէ՞ որ ես էլ ունեմ անվտանգության խնդիր։


Հուսով եմ, այս անգամ ևս հերքումներ չեն լինի, քանի որ ձեռքիս տակ են բոլոր խոսակցությունների օրիգինալները։

Ես սովոր եմ խոսել փաստերով, և եթե մեկը ինձ մեղադրում է ստախոսության կամ կեղծիքի մեջ, պետք է դրա համար փաստեր ունենա։

Եթե իմ հրեա ընկեր Լապշինը պնդում է, որ ես ստում եմ, գուցե բաց հրապարակե՞նք մեր խոսակցությունները։

Ապա Հոխիկյանը հավելել է.



Հերթական անգամ հրապարակային առաջարկ եմ անում’ որպեսզի պարզվի,

թե ինչ է եղել իրականում և ինչու է ինֆորմացիան այսքան ուշ լույս աշխարհ գալիս, հրապարակային խնդրում եմ Լապշինի համաձայնությունը’ հանրությանը ցույց տալու մեր այն խոսակցությունը,

ինչը վերաբերում է ՀՀ իշխանության գործողություններին, նրանց հետ քննարկումներին, տեղեկություններին ու վախերին, վտանգներին։

Ես պատրաստ եմ հրապարակել մեր խոսակցությունները ինչպես տեքստային, այնպես էլ ձայնային հաղորդագրությունների տեսքով։

Ապահովության համար դրանք ոչ միայն ինձ մոտ են, այլև այլ վայրում ևս պահել եմ։

Сообщение Նաիրի Հոխիկյանը նոր փաստեր հրապարակեց. Ինչ է կատարվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->