>

Երևանյան լճում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Սիլվա Հովհաննիսյանի դիակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:




Քոչարյանի զոհերը

Պարզվել է, որ հունիսի 6-ին Սիլվա Հովհաննիսյանի դիակը Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել է Երևանյան լճում: Կատարվում է նախաքննություն:





Երևանյան լիճ, Երևանյան ծով, Երևանի լիճ, արհեստական ջրամբար Երևանի հարավ-արևմուտքում Հրազդանի կիրճում՝ 908 մ բարձրության վրա։ Մակերեսը 0,65 կմ2 է, միջին խորությունը՝ 8 (առավելագույնը՝ 18 մ), ջրի ծավալը՝ 4,8 միլիոն մ3, օգտակարը՝ 0,7 միլիոն մ3։


Կառուցվել է Հրազդանի հոսքը կանոնավորելու և ջրերն օգտագործելու նպատակով։ Պատվարը հողային է՝ երեսպատված երկաթբետոնե սալիկներով, երկարությունը՝ 480 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։

Կամրջի դեր է կատարում Երևանի աջափնյա և ձախափնյա շրջանների միջև։



Ոռոգման ջուրը բաց է թողնվում աջ ափին կառուցված հատակային ջրթողքի միջոցով։ Լճի աջ ափի երկարությամբ (364 մ) կառուցվել է խրամատային ջրընդունիչ՝ լողացող մարմինները հեռացնելու նպատակով։ Լճի ափերը մասնակիորեն բետոնապատված են։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Էջմիածնի և Փարաքարի ջրանցքները։ Ձմռանը հազվադեպ սառցակալում է։ Լճում կան ձկներ (կողակ, ծածան, կարպ) և խեցգետնազգիներ։

Կառուցվել է 1970 թվականին՝ նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում։

Сообщение Երևանյան լճում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դին появились сначала на MediaNews.


от admin

-->