>

«Արդեն 3 օր է՝ լուր չունենք Սոթք-Խոզնավար հատվածում անհետացած 2 զինծառայողի հարցով»․ Տ․ Աբրահամյան


«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն 3 օր է՝ լուր չունենք Սոթք-Խոզնավար (Սև լիճ) հատվածում անհետացած 2 զինծառայողի հարցով։
Ընդ որում՝ մինչև հիմա պարզ չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ի՞նչ հանգամանքներում, ովքե՞ր են արձանագրվածի պատասխանատուները և այլն։
Մեկ հանգամանք ևս, ՊՆ-ի՝ այդ 2 զինծառայողների՝ առանց զ ենք առաջնագծում գտնվելու մասին տեղեկությունը, որևէ հիմնավորում չունի։








Քոչարյանի զոհերը


Եվ ՊՆ-ի պարզաբանումը, թե նրանք այնպիսի ծառայության մեջ են գտնվել, որը ենթադրել է զ ենքի բացակայություն, որևէ ձևի ընդունելի չէ։
Հատկապես սահմանագծի այդ հատվածի՝ մասամբ կահավորված լինելու պարագայում, առհասարակ անթույլատրելի է առանց զ ենքի ցանկացած շարժ։
Հուսով եմ՝ առաջիկայում, մեր 2 զինծառայողների հարցով լավ նորություն կունենանք, ինչը սակայն թեմայի հետ կապված որոշ մտահոգություններ այդպես էլ չի փարատի»։



Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան

Сообщение «Արդեն 3 օր է՝ լուր չունենք Սոթք-Խոզնավար հատվածում անհետացած 2 զինծառայողի հարցով»․ Տ․ Աբրահամյան появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->