>


Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «FIP — Փաստերի ստուգման հարթակը հարցում էր արել՝ պարզելու, թե ինչպես է լինում, որ քաղաքապետարանը որոշ դեպքերում նույնքան արագ չի ապամոնտաժում ապօրինի կառույցները, որքան մյուսները: Մեկ օրինակի վրա ցույց ենք տվել, թե ինչպես է լինում սովորաբար:








Քոչարյանի զոհերը

Ուրեմն ինչ-որ մեկը վերջերս Աջափնյակում, հանրային տրանսպորտի ԿԱՆԳԱՌԻ ՎՐԱ ինքնակամ կառույց էր շինել: Քաղաքապետը որոշում էր կայացրել՝ քանդելու կառույցը: Ապօրինություն գործած կառուցապատողը անմիջապես բողոքարկել էր քաղաքապետի որոշումը դատարանում, իսկ դատարանը, ի դեմս դատավոր Գեւորգ Սոսյանի, ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ վարույթ էր ընդունել գործը եւ նույն օրը որպես հայցի ապահովման միջոց փաստացի արգելել էր քաղաքապետարանին՝ քանդել ապօրինի կառույցը:


Քաղաքապետարանը, այնուհետեւ, միջնորդել էր վերացնել հայցի ապահովման միջոցը, այսինքն, թույլ տալ քանդել: Քաղաքապետարանի միջնորդությունը դատարանը քննել է, ուշադրություն, 15 ՕՐ ՀԵՏՈ եւ դեռ որոշում չի հրապարակել, համենայնդեպս, մենք դրա մասին տեղեկացված չենք: Այսպիսով, մի դեպքում կայծակնային արագությամբ գործը վարույթ են ընդունում ու արգելք դնում քանդման որոշման վրա, մյուս դեպքում՝ շաբաթներով ձգում են:



Հետևությոնները թողնում եմ ձեզ: Ի դեպ, լրագրողները կարող են հետաքննություն անել ու պարզել, թե ովքեր են Աջափնյակում համակարգված ապօրինի կառուցապատման «քավորները», ի՞նչ երբեմնի կարկառուն պաշտոնավորներ ու կիսաքրեական տարրեր են կանգած նրանց հետեւում»,-գրել է նա:

Сообщение «Ովքե՞ր են Աջափնյակում համակարգված ապօրինի կառուցապատման «քավորները»…»․ Հակոբ Կարապետյան появились сначала на MediaNews.


от admin

-->