>

Ինչու է ուշանում Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումը


Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.








Քոչարյանի զոհերը

«Կարծում եմ՝ հայ հասարակությունը, հատկապես դրա շուրջ 680.000-անոց հատվածը, ըմբռնումով է վերաբերում Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման ուշացմանը: Ի վերջո սա հասարակ քննչական կոմիտեի գրություն չէ, որ վարչապետի օգնականներն արագ նայեն ու իրենց խմբագրությամբ հետ վերադարձնեն:

Չմոռանաք նաև, որ դեռ մի հատ էլ պետք է համաձայնեցվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ:


Անշուշտ, առանց Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի նորաթուխ շրջանավարտ Վահագն Հովակիմյանի ստուգողական հայացքի՝ այն ավարտուն տեսքի դժվար թե գա: Մինչև կեսգիշեր դեռ ժամանակ կա, եթե անգամ չհասցնեն,



պետք չէ անհանգստանալ: Սահմանադրություն խախտող մարդկանց համար սահմանադրական օրենք խախտելը զվարճանքի պես մի բան է»:

Տեսանյութեր

Сообщение Ինչու է ուշանում Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումը․ Ինչ է կատարվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->