>

Պահածոյացված աղցան բանջարեղենից, ստացվում է շատ համեղ՝ անուշ բույրով: Պատրաստումը շատ ժամանակ չի զբաղեցնի, բայց ձմռանը իսկական հաճույք կստանաք:

Անհրաժեշտ բաղադրիչներ.




Քոչարյանի զոհերը
  • դդմիկ և վարունգ՝ յուր. 600 գ
  • սոխ՝ 300 գ
  • քաղցր բուլղարական պղպեղ՝ 250 գ
  • գազար՝ 200 գ
  • սամիթ և մաղադանոս
  • շաքարավազ՝ 4ճ.գ.
  • աղ՝ 1ճ.գ.
  • սև պղպեղ՝  0.5 թ.գ.
  • համեմունք կորեական գազարի համար՝ 1ճ.գ.
  • ձեթ՝ 80 մլ
  • քացախ  9 %՝ 60մլ

Պատրաստման եղանակ.





Վարունգը, դդմիկը, քաղցր պղպեղը և գազարը կտրատել երկար բարակ ձողիկների: Սոխը՝ կիսալուսնաձև:

Կանաչին մանրացնել:

Միացնել բոլոր բաղադրիչները մեծ խորը տարայի մեջ, ավելացնել շաքարավազը, աղը, պղպեղը, քացախը, համեմունքը, ձեթը: Մանրակրկիտ խառնել:


Ծածկել կափարիչով և թողնել 3 ժամ՝ ժամանակ առ ժամանակ խառնելով:

Լցնել մաքուր բանկաների մեջ, սեղմել ու ծածկել կափարիչիներով:

Բանկաները դնել կաթսայի մեջ՝ սրբիչի վրա: Գոլ ջուր լցնել:



Այն բանից հետո, երբ ջուրը եռա, ստերիլիզացնել 15 րոպե:

Ամուր փակել կափարիչներով, շուռ տալ և փաթաթել, թողնել, որ սառի:

Պահել սառը մութ տեղում:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Сообщение Ամբողջ ձմռան ընթացքում կզջաք, եթե միանգամից մի քանի բաժին չպատրաստեք. ծույլ աղցան՝ ձմռան համար появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->