>

Եվրամիությունը ցանկանում է շատ հավատարիմ, ներգրավված, ակտիվ գործընկեր լինել Հայաստանի բարօրության, կայունության և անվտանգության համար: Այս մասին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդած հանդիպման ընթացքում:

Շառլ Միշելի խոսքն ամբողջությամբ՝ ստորև.




Քոչարյանի զոհերը

«Պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ,





մեծ հաճույք և մեծ պատիվ է ինձ համար վերադառնալ Ձեր գեղեցիկ երկիր: Երեք տարի առաջ առիթ էի ունեցել պաշտոնական այցով այստեղ լինել որպես Բելգիայի վարչապետ: Այսօր այցելեցի Ցեղասպանության հուշահամալիր, որտեղ երեք տարի առաջ մի ծառ էի տնկել:

Ցանկանում եմ նախ և առաջ Ձեզ ողջունել և շնորհավորել ընտրության արդյունքների կապակցությամբ, ինչի արդյունքում Դուք մանդատ եք ստացել, որը Ձեզ լեգիտիմություն է տալիս գործելու և բարեփոխումներ իրագործելու, կառուցողական մոտեցումներով շարունակելու Ձեր աշխատանքները:

Եվրամիությունը ցանկանում է շատ հավատարիմ, ներգրավված, ակտիվ գործընկեր լինել Հայաստանի բարօրության, կայունության և անվտանգության համար: Եվ այս շրջանակներում մենք առիթ ենք ունեցել Եվրամիության ու Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների մասին խոսելու: Ես մի շատ հզոր ուղերձ եմ Ձեզ հղում. մենք Հայաստանի կողքին ենք և հաստատում ենք ևս մեկ անգամ. աննախադեպ՝ 2,6 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ ենք տրամադրելու Հայաստանին, որպեսզի աջակցենք երկրի առաջնահերթությունների իրականացմանը:

Մենք առիթ ունեցանք խոսելու նաև այդ առաջնահերթյունների մասին, որոնց շուրջ Ձեր թիմերը կհամագործակցեն Եվրամիության հետ, որպեսզի այդ ֆինանսական միջոցները տեսական կամ վիրտուալ չլինեն, այլ հնարավորինս արագ կյանքի կոչվեն, կոնկրետ ծրագրերի միջոցով իրագործվեն, պատասխանեն Հայաստանի կարիքներին տարբեր ոլորտներում՝ լինեն ենթակառուցվածքները, թվային ոլորտը, կլիմայական, տրանսպորտի բնագավառներին կամ աջակցելու ժողովրդավարական բարեփոխումների ծրագրի իրականացմանն ու առաջ մղմանը:


Աշխարհում ամենուր առճակատվում ենք համավարակին՝ COVID-19-ին: Մենք այստեղ ևս, ինչպես նշեցիք, ջանքեր ենք գործադրել և շարունակելու ենք այդ ջանքերը գործադրել համերաշխ լինելու Հայաստանի հետ: Եվրամիությունն աշխարհի մեծ ժողովրդավարական տարածաշրջան է: Եվ Եվրոպան փորձում է արտահանել պատվաստանյութեր և շարունակելու է այդ գործընթացը: «Կովակս» ծրագիրն ենք իրագործում, որպեսզի ամբողջ աշխարհի համար հասանելի դառնան այդ պատվաստանյութերը: Որոշվել է առնվազն մինչև տարվա վերջ 100 000 դեղաչափ մոբիլիզացնել, որպեսզի կարողանանք պատասխանել համաշխարհային այս մարտահրավերին: Քանի դեռ այս առումով բոլորն անվտանգության մեջ չեն, աշխարհն ամբողջությամբ անվտանգության մեջ չի լինի:

Տարածաշրջանում իմ ներկայության մեկ այլ պատճառը հետևյալն է. վաղը լինելու եմ Ադրբեջանում, երկուշաբթի՝ Վրաստանում: Եվրամիությունը ցանկանում է իր ներգրավվածությունն արտահայտել այս տարածաշրջանում: Մենք ցանկանում ենք ամրապնդել կապերն այս տարածաշրջանի երկրների և Եվրամիության միջև: Ցանկանում ենք նախապատրաստել գագաթնաժողովը, որի մասին խոսեցիք, Արևելյան գործընկերության բոլոր երկրների հետ, բացառությամբ՝ Բելառուսի, որի մասնակցությունը դեռ առկախված է: Գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբեր ամսին: Այս առումով ինձ համար կարևոր է միաժամանակ լսել տարբեր երկրների պատասխանատուներին և փորձել հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք համատեղ աշխատել այդ գագաթնաժողովի ժամանակ, որպեսզի նոր լիցք հաղորդենք մեր հետագա աշխատանքներին: Եվ առաջիկա ամիսներին ցանկանում ենք շարունակել Ձեզ հետ աշխատել, պարոն վարչապետ, որպեսզի կարողանանք առաջ գնալ որոշակի հարցերի շուրջ:

Բնականաբար, բոլորս ազդված ենք պատերազմից, որը հարվածել է Հայաստանին, բոլոր նրանց իրավիճակից, ովքեր այս կամ այն կերպ տուժել են դրանից: Ի դեպ, այստեղ ցանկանում եմ իմ հարգանքի տուրքն արտահայտել բոլոր տուժածներին և նրանց ընտանիքներին: Այս առումով կարևոր է որոշ թեմաներ առանձնացնել, և ցանակում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում կատարված աշխատանքներին: Մենք ցանկանում ենք ոգեշնչել Մինսկի խմբին՝ շարունակել աշխատանքները և տեսնում ենք չորս թեմա, որոնք պետք է արծարծվեն կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կայունություն և բարգավաճում բերվի այս տարածաշրջանին և լուծվեն լուրջ հիմնախնդիրներ:



Առաջին կետը՝ չափավոր դիսկուրսն է, չափավոր հռետորաբանությունն է, փորձել խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից: Շատ կարևոր օրինակ՝ գերիների հարցը. վերջին շաբաթների ընթացքում առիթ ենք ունեցել քննարկել այս հարցը: Եվրամիությունն այլ գործընկերների հետ խոսել է գերիների հետ կապված, ինչպես նաև ականապատման քարտեզների շուրջ: Հուսով ենք՝ պատասխանատու և դրական կերպով առաջ գնալ այս հարցի շուրջ:

Երկրորդ կետը՝ սահմանների սահմանազատումն է: Հուսով ենք, որ հնարավոր կլինի բանակցությունների, երկխոսությունների գործընթաց սկսել: Կարծում ենք՝ օգտակար է, որ երկու կողմերի զինված ուժերը նահանջեն, որպեսզի հնարավոր լինի քննարկումներ իրականացնել:

Երրորդ կետը, որ կուզեի նշել, մեր կարծիքով, կարևոր է կարողանալ քննարկել հնարավոր համագործակցությունները, տրանսպորտի ոլորտի հարցը: Գուցե կան այլ ոլորտներ, որտեղ տարածաշրջանային գործընթացներ կարող են իրականացվել՝ նպաստելու տնտեսական աճին և երկխոսությանը:

Եվ չորրորդ կետը՝ ավելի ընդհանուր, կարգավիճակի հարցը, խաղաղության բանակցությունը պետք է հնարավոր լինի նաև արծարծել: Եվ ես նշում եմ նաև, շատ ուշադիր եմ այն թեմաների շուրջ, որ Դուք ներկայացրեցիք, ինչպես օրինակ, մշակութային ժառանգության հարցը, որը թերևս պետք է հնարավոր լինի լուծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հաստատությունների աջակցությամբ:

Պարոն վարչապետ, տիկնայք և պարոնայք,

տեսնում եք, որ մենք առիթ ենք ունեցել շատ լուրջ խորքային քննարկումներ ունենալ տարբեր թեմաների շուրջ: Ցանկանում եմ վարչապետին շնորհակալություն հայտնել անկեղծության, համագործակցության համար: Ես վաղն առիթ կունենամ լինելու Ադրբեջանում և այդ երկրի իշխանությունների հետ մտքերի փոխանակում ունենալ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ վստահեցնել, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի կողքին լինել, կառուցողական և հավատարիմ գործընկեր լինել, որպեսզի աջակցի՝ կարգավորելու հարցերը, ինչպես նաև նպաստի ժողովրդավարության, մարդկային արժեքներն առաջ տանելուն, վերջապես հասնելու բարօրության և կայունության»:

Сообщение «Ես մի շատ հզոր ուղերձ եմ Ձեզ հղում, մենք Հայաստանի կողքին ենք». Շառլ Միշել появились сначала на MediaNews.


от admin

-->