>

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կներկայացնի իր հրաժարականը` դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:


«Արմենպրես»ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին հայտնել է «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը:







Քոչարյանի զոհերը

«Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է Փաշինյանը:


Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի կողմից «ԱԺ Կանոնանակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան ուղևորվելուց առաջ հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է, և դրանք պետք է տեղի ունենան դեկտեմբեր ամսվա առաջին կեսին:


Նյութի աղբյուր՝ Armenpress.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->