>


Սահմանադրական դատարանը մերժեց չորս ուժերի դիմումները. ընտրությունների արդյուքները մնում են անփոփոխ, Նիկոլ Փաշինյանը առանց Ազգային ժողովի քվեարկության կնշանակվի վարչապետ՝ որպես խորհրդարանական մեծամասնության թեկնածու:








Քոչարյանի զոհերը

Սահմանադրական դատարանը այսօր՝ հուլիսի 17-ին, հրապարակեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը։


ՍԴ-ն որոշեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահին։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում էին «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում էին մեկ միավորված գործի շրջանակներում:



Գործով զեկուցող էր նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես էր գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ էին ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Сообщение ՍԴ-ն մերժեց չորս ուժերի դիմումները. Նիկոլ Փաշինյանը առանց Ազգային ժողովի քվեարկության կնշանակվի վարչապետ появились сначала на MediaNews.


от admin

-->