>


Փաստաբան, Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ՍԴ-ի բակում, ընտրությունների վերաբերյալ ՍԴ կայացրած որոշումից հետո, անդրադառնալով դատարանի որոշմանը և պատասխանելով ՍԴ-ում ճգնաժամի առկայության մասին հարցին՝ ասաց.








Քոչարյանի զոհերը

«Առհասարակ ՍԴ ճգնաժամը սպառված չէ, աjն ավարտված չէ, շարունակվում է եւ, որպես դրա ապացույց Դուք, օրինակ, այս գործի շրջանակներում տեսաք այնտեղ գտնվող երկու անձի՝ դատավորի լիազորություններով գործող Թովմասյանի եւ Պետրոսյանի վարքագիծը, եւ ընդհանրապես այս Սահմանդրական դատարանի այս գործով քննության շրջանակներում մենք ահագին հետաքրքիր հարցեր կարողացանք դիտարկել՝ ներդատարանական, թե ինչպիսի պրոբլեմներ ունի դատարանը, եւ դրանք բոլորը այն ճգնաժամային դրսեւորումներն են, որոնց մասին 2018 թվականից խոսում ենք մենք, եւ որոնք չեն լուծվել այս ամբողջ ընթացքում»:

Հարցին՝ ՍԴ որոշումը ինչպե՞ս է գնահատում, քանի որ դիմող կողմը պնդեց, թե սա քաղաքական ճնշման տակ կայացված որոշում է, Եգորյանն արձագանքեց.


«Լուրջ չեմ վերաբերվում այդպիսի պնդումներին: Այսօրվա ՍԴ-ն, եթե որեւէ ազդեցություններ կամ կողմնորոշումներ ունի, ապա դրա ամենալավ դրսեւորումը հենց Մարտի 1-ի գործով դրսեւորումն էր, այնպես որ այդպիսի ազդեցությունների կամ կողմնորոշումների մասին դատողությունները լուրջ չեն»։



Ըստ փաստաբանի՝ որոշումը ինքնին սպասելի էր.

«Սակայն ինչպես ասացի՝ այս որոշման արժեքը ոչ թե դիմումների մերժումն է, այլ այն իրավական դիրքորոշումները, որոնք ՍԴ-ն կարտահայտի տարբեր կարեւորագույն ընտրական իրավունքի հիմնախնդիրների վերաբերյալ. դա է լինելու արժեքը այս որոշման, որի մասին արդեն հրապարակումից հետո կկարողանանք խոսել։ Ես ընդհանրապես չեմ դիտարկել որեւէ այնպիսի ճնշում, ինչպիսիք դիտարկում էին նախորդ ողջ ժամանակաշրջանում, այդ 20 տարիների կամ առնվազն իմ 12 տարիների պրակտիկայի ընթացքում եւ որոնց մասին մենք բարձրաձայնել ենք»,-եզրափակեց նա։

Сообщение «Եթե այսօրվա ՍԴ-ն որեւէ ազդեցություն կամ կողմնորոշում ունի, ապա դրա ամենալավ դրսեւորումը հենց Մարտի 1-ի գործով դրսեւորումն էր». Տիգրան Եգորյան появились сначала на MediaNews.


от admin

-->