>


Այսօր` հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 29.5 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Լexus, Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները:








Քոչարյանի զոհերը

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որից 3-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր ու Չարենցավանի հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Բյուրեղավանի և Չարենցավանի բժշկական կենտրոնների բժիշկները:


Վիրավորներից մեկին պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներն ու տեղում ծառայություն կատարող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակի եզրին՝ բախվելով երկաթե արգելապատնեշներին, իսկ Opel-ն էլ մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին՝ նույնպես բախվելով երկաթբետոնե արգելապատնեշներին: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու հատուկ ճոպանով կապել են Lexus-ը, որպեսզի այն չգահավիժի:



Օպերատիվորեն ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Կառլեն Բաղյանը, Մայիս Բադեյանն ու Ավետիք Ավետիսյանը: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է Կ. Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով երթևեկեությունը նշված հատվածում դարձել է դանդաղընթաց, իսկ ավտոմեքենաների շարասյունը հասնում է մոտ 10 կիլոմետրի: Հրշեջ-փրկարարները տեղում կատարեցին նաև ճանապարհի լվացման աշխատանքներ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Сообщение Կոտայքում բախվել են Lexus-ը, Nissan-ն ու Opel-ը. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են. ավտոմեքենաների խցանումը հասնում է 10 կիլոմետրի появились сначала на MediaNews.


от admin

-->