>


Այսօր MediaNews-ը ձեզ առաջարկում անցնել նոր թեստ, պարզելու համար, թե որքան լավ գիտեք Ձեզ շրջապատող աշխարհը:








Քոչարյանի զոհերը

Ընձուղտի արու առանձնյակների բարձրությունը հասնում է 5,5 մետրի, իսկ քաշը՝ 900 կգ։ Էգ առանձնյակները, որպես կանոն, ավելի փոքր են ու ավելի քիչ են կշռում։ Ընձուղտների պարանոցը շատ երկար է, չնայած որ ընձուղտները ինչպես համարյա բոլոր կաթնասունները ունեն 7 պարանոցային ողեր։ Բարձր հասակը ճնշում է արյան շրջանառության համակարգը, հատկապես գլխուղեղի արյան մատակարարումը, ինչի պատճառով էլ ընձուղտների սիրտը շատ ուժեղ է։ Այն կշռում է 12 կգ, րոպեում մղում 60 լ արյուն և ստեղծում ճնշում, որը երեք անգամ բարձր է քան մարդու մոտ։

Ընձուղտի մորթու նկարը կազմված է մուգ բծերից, որոնք առանձնանում են մարմնի բաց գույնից. յուրաքանչյուր ընձուղտի մորթու գունավորումը առանձնահատուկ է ինչպես մարդկանց մատնահետքերը։ Ընձուղտի մարմնի ստորին մասը ավելի բաց է և առանց բծերի։ Ընձուղտների գլխի վրա կան երկու մորթով ծածկված եղջյուրիկներ։ Երբեմն հանդիպում են եղջյուրիկների երկու զույգ։


Սև աչքերը շրջապատված են խիտ թարթիչներով, ականջները կարճ են։ Ունեն լավ տեսողություն, լսողություն և հոտառություն, ինչը նրանց թույլ է տալիս ժամանակին նկատել վտանգը։ Լավ տեսողությանը նպաստում է նաև բարձր հասակը. իրենց ցեղակիցներին ընձուղտները կարող են նկատել մեկ կիլոմետր հեռավորությունից։



Ընձուղտները կարող են արագ վազել, և անհրաժեշտության դեպքում զարգացնում են 55 կմ/ժ արագություն։ Սակայն հիմնականում նրանք տեղաշարժվում են դանդաղ՝ սկզբում առաջ դնելով երկու աջ ոտքը, հետո՝ երկու ձախը։ Իրենց մեծ քաշի և բարակ ոտքերի պատճառով ընձուղտները կարող են քայլել միայն պինդ մակերևույթով։ Նրանք հեռու են մնում ճահճային տեղանքից, իսկ գետերը նրանց համար անհաղթահարելի խոչընդոտներ են։ Չնայած այս ամենին ընձուղտները կարող են ցատկել և հաղթահարել մինչև 1,85 մ բարձրությամբ պատնեշները։

Сообщение ԹԵՍՏ. Իսկ Ձեզ հայտնի՞ են այս հարցերի պատասխանները появились сначала на MediaNews.


от admin

-->