>


Քիմիա բառը ծագում է ալքիմիա բառից, որը վերաբերում է առավել վաղ ժամանակաշրջանի գիտական այս ոլորտի գործունեությանը: Հնագույն ժամանակներում ալքիմիան ընդգրկում էր տարրերի ուսումնասիրությունը, մետալուրգիան, փիլիսոփայությունը, աստղաբաշխությունը, աստղագիտությունը, միստիկան և բժշկությունը:








Քոչարյանի զոհերը

Հաճախ այն համարում են գիտություն, որը փնտրում էր կապարը, կամ այլ մետաղներ, ոսկու վերափոխելու եղանակները, չնայած ալքիմիայի հետազոտություններն ընդգրկում էին ներկայիս քիմիայի շատ հարցեր, օրինակ՝ ջրի բաղադրության ուսումնասիրությունը, շարժման, աճի, վերափոխման, քայքայման երևույթների ուսումնասիրությունները: Բացի դրանից 4-րդ դարի սկզբին հույն եգիպտական ալքիմիկոս Զոսիմոսն ուսումնասիրում էր մարդու հոգին մարմնից զատելու, կամ կապելու երևույթները:


Ալքիմիկներին ընդունված էր անվանել քիմիկներ (chemist ), իսկ քիմիկոսի գործունեության ոլորտն անվանելու համար «-ry» վերջածանցն ավելալացվել է ավելի ուշ (chemistry )՝ քիմիա:

Ալքիմիա բառն առաջացել է արաբական al-kīmīā (الكیمیاء) բառից: Ըստ ծագման այդ բառը փոխառնվել է հունարեն χημία կամ χημεία բառերից: Այն կարող է ունենալ եգիպտական ծագում, քանի որ հունարեն χημία բառն իր հերթին ծագում է Kemet բառից, որը Եգիպտոսի նախկին անվանումն է եգիպտերեն լեզվով: Մյուս կողմից al-kīmīā բառը հնարավոր է ծագել է χημεία-ից, որը նշանակում է միասին վերցրած:



Сообщение Թեստ․ Իսկ դուք կարո՞ղ եք, ճիշտ նշել քիմիական տարրերի նշանները появились сначала на MediaNews.


от admin

-->