>

Նոյեմբերի 11-ին ադրբեջանցիների մոտ գերի ընկած Բենիկ Ավթանդիլյանից և էլզա Սարգսյանից մինչ օրս որևէ տեղեկություն չկա։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց նրանց թոռնուհին՝ Ստելլա Աղաջանովան։




Քոչարյանի զոհերը

«Արցախ խաղաղապահ զորքերի մուտքից հետո իմ տատիկն ու պապիկը՝ 1935 թվականին ծնված Բենիկ Ավթանդիլյանը և 1945 թվականին ծնված Էլզա Սարգսյանը Երևանից վերադառնում էին Արցախի Գիշի գյուղ, որտեղ բնակվում էին։ Լիսագորի դիրքն անցնելուց հետո՝ Լաչինի մոտակայքում նրանք գերի են ընկնում իրենց տանող տաքսու վարորդի՝ Դավիթ Իսահակյանի հետ միասին։ Այն բանից հետո, երբ նրանք այդպես էլ Արցախ չհասան՝ արցախցի բարեկամները սկսեցին նրանց փնտրտուքները, բայց ոչ մի արդյունքի չհասան։





Տաքսու վարորդի կինն, ով տեղափոխում էր իմ պապիկին և տատիկին՝ ադրբեջանցիների հրապարակած տեսանյութում ճանաչել էր իր ամուսնուն։ Միաժամանակ հայրիկիս՝ Բենիկ Ավթանդիլյանին զանգահարեցին մեր բարեկամներն ու ասացին, որ այդ տեսանյութում տեսել են մեր տատիկին և պապիկին։ Կարմիր Խաչը հաստատեց, որ մինչ օրս նրանք ադրբեջանցիների մոտ գերության մեջ են գտնվում»,-ասաց Աղաջանովան։

Ադրբեջանցիներին գերի ընկած Ավթանդիլյանի թոռնուհին նշեց, որ դիմել է Վլադիմիր Պուտինին՝ թեժ գծի միջոցով, իրեն պատասխանել են, որ իր դիմումը վերահասցեագրվել է Արտաքին գործերի նախարարություն՝ դա դեռևս նոյեմբերին է եղել, ինիչից հետո Ստեփանակերտում տեղակայված խաղաղապահների հեռախոսահամարներն են տվել։
«Այնինչ, խաղաղապահներն ասացին, որ գաղափար անգամ չունեն գերիների մասին անհատապես, իրենք տեղյակ են միայն, որ բանակցություններ են տարվում։ Ես խոսել եմ հայաստանյան Կարմիր Խաչի հետ, ինձ տեղեկացրին, որ իրենք միայն ռազմագերիներով են զբաղվում։ Հետո նրանք ինձ ուղարկեցին էլփոստ, թե ուր կարող եմ դիմել, մասնավորապես Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություն, դիմեցի Կարմիր Խաչի եվրոպական մասնաճյուղ, սակայն ոչ մի պատասխան այդպես էլ չստացա։


Անհրաժեշտության դեպքում կարող եմ հրապարակել բոլոր սքրինշոթերը։ Տարբեր կազմակերպությունների եմ դիմել, բլոգերների միջոցով ենք փորձել տարածել, ՄԻՊ-ին եմ դիմել, Արտակ Զեյնալյանին, Նաիրա Զոհրաբյանին։ Ի դեպ, Զոհրաբյանը քրոջս պատասխանել էր, որ տատիկիս գտել են, բայց այլ ինֆորմացիա հնարավոր չէ գտնել։ Ես կապ եմ հաստատել նաև Բաքվի Կարմիր Խաչի հետ, այդ նամակագրության սքրինշոթերը կան ինձ մոտ ևս, նրանք ինձ տեղեկացրին, որ տատիկիս ու պապիկիս գտնվելու վայրի մասին բացարձակ ոչ մի տեղեկություն չունեն»,-նշեց Աղաջանովան։



Նա տարակուսանք հայտնեց, որ քաղաքական գործիչներից ոչ ոք չի անդրադառնում ծեր գերիներին՝ այդ մասին լռում են։

Ստելլա Աղաջանովան հույս է հայտնում, որ ՀՀ իշխանություններն ու այլ միջազգային կազմակերպություններն առավել ակտիվ ջանքեր կգործադրեն՝ գերության մեջ գտնվող իր տատիկ-պապիկի վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալու և հնարավորության դեպքում նրանց վերադարձնելու մասին։

Сообщение Բաքվի Կարմիր Խաչից ինձ տեղեկացրին, որ տատիկիս ու պապիկիս գտնվելու մասին գաղափար անգամ չունեն․ Ստելլա Աղաջանովա появились сначала на MediaNews.


от admin

-->