>


Հերթական ճնշումը ազատ խոսքի նկատմամբ։ Հարգելի գործընկերներ, ընկերներ տեւական ժամանակ է ՀՀ իշխանություններն ու նրանց սպասարկող օլիգարխիան ու սորոսական կազմակերպությունները պայքար են սկսել ԶԼՄ-ների դեմ, իհարկե բոլոր նրանց, ովքեր դուրս են իշխանությունների վերահսկողությունից, չեն սպասարկում որեւէ մեկի շահերն ու այսպես ասած «արծրունական» մակարդակի տեղեկատվություն չեն հրապարակում։ Այս մասին գործընկերներս այս օրերին ակտիվ խոսել եւ շարունակում են բարձրաձայնել։ Միաժամանակ առանձին օլիգարխներ եւս դատական հայցեր են ներկայացնում ԶԼՄ-ների դեմ, որից անմասն չի մնացել նաեւ Armday.am-ը։
Խաչատուր Սուքիասյանի ներկայացրած դատական հայցի պատճառով (3 մլն դրամ է պահանջում խեղճ օլիգարխը) կայքի հաշիվները դատարանի ապօրինի որոշմամբ կալանքի տակ է հայտնվել։
Սրտնեղել ու վիրավորվել է պարոն օլիգարխը՝ անորակ բենզին ներմուծելու հպարակարակումից,այնքան է սրտնեղել, որ միայն 3.000.000 դրամը վիշտը կփարատի )))))
Տեղեկացնեմ, որ դատական նիստի մասին որեւէ կերպ ոչ ես, ոչ իմ ներկայացուցիչներն իրազեկված չեն եղել։ Մենք իհարկե բողոքարկելու ենք այս անօրինական որոշումը։
Հայաստանում մամուլը լինելու է ազատ, ուզեք, թե չուզեք։
Ի դեպ պարոն օլիգարխ- պատգամավոր օրեր առաջ ձեր ծախսերի համար արդեն մենք՝ հարկատուներս 250 հազար դրամ ենք վճարելու, ձեռքդ հեռու իմ գրպանից:











Քոչարյանի զոհերը

от admin

-->