>

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է խոսակցություններին, թե իր մորուքի տակ դաջվածք կա:

Հայրիկյանը, մասնավորապես, գրել է.




Քոչարյանի զոհերը

«Այսօր էլի մի լիրբ ասում է, թէ լսել է, որ մորուքիս տակ բան կայ դաջուած։ Ասացի՝ ճիշտ է, քո մոր անունն է գրուած։ Նեղուեց, բայց ապտակ ստանալ չուզեց։





Ենթադրենք այդպիսի բան լինէր, ենթադրենք ձեր ազատութեան համար բանտերում եղած մէկի աչքը հանած լինէին, ոտքը կտրած, ճակատին էլ դաջած «վրագ նարոդա», դուք, օձերի ծնունդներ, պիտի մարդուն «քեոռ» ասէիք, «թոփալ» կոչէիք․․․


Ինչ տականք եք դուք, բոլորդ, որ ձեր միջավայրում համարձակւում են անպատիժ նման բաներ ասել։ Ասողը չէ տականքը այլ լսողն ու անպատիժ թողնողը։ Ու այնքան էշ եք, որ չեք հասկանում՝ իմ տանձին չի, բայց դուք եք պատժւում։

2013 թ․-ին նշան ստացաք, վարկանիշս օր օրի բարձրանում էր ու արդէն գնում էիք ինձ ձեր նախագահը դարձնելու։ Կանգնեցնելու համար կրակեցին, վերընթացն աւելացաւ։ Յետոյ ընկեր Բորդիւժան կարգադրեց՝ դեռ յայտնի չէ մահափորձ եղե՞լ է թէ ոչ ու դուք նրանից առաջ անցնելով ասացիք (կամ ասողների բերանին չհասցրիք)՝ «Հայրիկեանն ինքն է կազմակերպել», «ինքն է իր վրայ կրակել»։



Դէ, ղաղ…ը ղաղ… են ու իրենց չափորոշիչներով պիտի դատէն կամ թութակեն, բայց դուք, ձեզ մարդ համարող, ձեզ հայ համարող ճիճուներ, այդ ի՞նչ մակարդակի են ձեզ հասցրել, որ թոյլ էիք տալիս նման ստորութիւն։ Ես հիմա այդ մահափորձի մասնակիցներին ներել եմ, բայց դուք կարծում էիք ձեր ցեղ կամ ցեխ կոչուող ծախու հաւաքականութեանը պիտի ներուէ՞ր այդ ստորութիւնը․․․

Երբեմն ճիճու լինելն հեշտ է թւում, բայց իրեն ճիճու պատկերացնողը չի հասկանում, որ ճիճուի ճակատագրի է իրեն դատապարտում․․․»:

Сообщение Պարույր Հայրիկյանն անդրադարձել է խոսակցություններին, թե իր մորուքի տակ դաջվածք կա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->