>


Այսօր՝ հուլիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժնից, որ ոստիկանությունում ստացված տեղեկություններով՝ մի քաղաքացի Նոր Հաճնի կամրջից իրեն ցած է նետել:








Քոչարյանի զոհերը

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարդ տեղանքում որոնողական աշխատանքներ կատարելու համար ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Գիշերը բարձր ռելիեֆի և մթության պատճառով որոշում է կայացվել որոնողական աշխատանքները մինչև լույսը բացվելը դադարեցնել: Առավոտյան ժամը 06:00-ից փրկարարներն ու ոստիկանության Կոտայքի բաժնի, ոստիկանության Բյուրեղավանի և Նոր Հաճնի բաժանմունքների ծառայողները շարունակել են որոնողական աշխատանքները և դժվարանցանելի տեղանքում հայտնաբերվել է տղամարդու դին:

Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի, Տիգրան Բաղյանի և Տիգրան Գևորգյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Տ. Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


Օպերատիվորեն ժամանել է նաև Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Մհեր Կ.-ն էր, ով իրեն պատկանող Վոլգա մակնիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա, ապա ցած նետվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Сообщение Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 37–ամյա տղամարդը ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա և իրեն ցած նետել կամրջից. նրա դին փրկարարները մեքենային են մոտեցրել մեծ դժվարությամբ появились сначала на MediaNews.


от admin

-->