>


Հուլիսի 17-ին, ժամը 20։36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։








Քոչարյանի զոհերը

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1992 թ.), «Opel Astra G» (վարորդ՝ Ե․ Մ․, ծնված 1984 թ.) և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները:



Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ (ծնված 2014 թ.), Դ․ (ծնված 2014 թ.) և Ս․ (ծնված 2012 թ.) Հ․-երը հոսպիտալացվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ վարորդ Ե․ Մ․-ն՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: «Nissan March» ավտոմեքենայի վարորդ Դ. Գ․-ն հոսպիտալացվել է Երևանի «Իզմիրլյան» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, մոտեցրել ավտոքարշակին և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Сообщение Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ, այդ թվում՝ 7-ամյա և 9-ամյա երեք երեխաներ появились сначала на MediaNews.


от admin

-->