>

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի  52-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ  անչափահաս տղան տանը կտրել է երակները և տան դուռը չի բացում:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն:


Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ հոգեբանական խումբը, ինչպես նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները: Ոստիկաններին և փրկարարներին հաջողվել է դուռը բացել ու պարզվել է, որ տանը 15-ամյա տղան, գտնվելով նյարդային վիճակում, խոհանոցային դանակով վնասել է իրեն: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:








Քոչարյանի զոհերը

Օպերատիվորեն ժամանել է նաև  բժիշկների հերթապահ խումբը, որոնց շնորհիվ էլ երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 



© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/07/18/1191706/

 


от admin

-->