>


Այսօր, հուլիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կամրջի բետոնե հենապատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մեղրու թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը, այնուհետև դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․ Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։









Քոչարյանի զոհերը

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/07/17/1191663/




от admin

-->