>


Չինաստանը արձանագրել է կապիկի B վիրուսից մարդու մահվան առաջին դեպքը, հայտնում է Global Times- ը:








Քոչարյանի զոհերը

Նշվում է, որ մահացած տղամարդը Պեկինի 53-ամյա անասնաբույժն է:Մարտի սկզբին նա, պրիմատների վրա փորձարարական հետազոտական ​​աշխատանքների շրջանակներում վիրահատել է երկու սատկած կապիկների: Մեկ ամիս անց նրա մոտ առաջացել է սրտխառնոցի, փսխման և ջերմության ախտանիշներ:


Հետազատությունը հաստատել էր, որ անասնաբույժը վարակվել էր կապիկի B (BV) վիրուսով։ Մինչ այդ, Չինաստանում այս վարակից մահվան դեպքեր կամ նույնիսկ՝ կլինիկական ախտանշաններ իհայտ չեն եկել:

Հաղորդվում է, որ անասնաբույժի հարազատների հետազոտությամբ նրանց մոտ վարակ չի հայտնաբերվել:



1932 թվականին ի հայտ եկած վիրուսը կարող է փոխանցվել կապիկի հետ անմիջական շփման միջոցով: Դրանից մահացությունը 70-80% է: Չինաստանում կոչ են արել՝ ուժեղացնել լաբորատոր վերահսկողւթյունը և պաշտպանել անասնաբույժներին:

Сообщение Չինաստանում արձանագրվել է կապիկի վիրուսից մարդու մահվան առաջին դեպքը появились сначала на MediaNews.


от admin

-->