>

Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել:




Քոչարյանի զոհերը

Նա նաև նշել է, որ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում:





Այս առնչությամբ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը նշեց, որ այո, ամեն տեսակի սադրանքներով Ադրբեջանը իրավիճակը տանում է պատերազմի. «Ամեն ինչ անում է, որ նորից պատերազմ սկսի, քանի որ իրենց ծրագիրը կիսատ է մնացել: Իրենք Զանգեզուր են ուզում, էս վերջերս խոսում են նաև Սևանի, Երևանի մասին: Ոտքները պնդացրել են, թուրքերի հետ միասին ուզում են թուրանական պետության խնդիրը լուծեն: Դրա համար իրենք անընդհատ սադրանքների են գնալու, որ մենք պատերազմ սկսենք, բայց մենք չենք սկսելու»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները, Մելքոնյանն ասաց. «Իրենք ասում են՝ մենք պատրաստ ենք խաղաղության, Հայաստանը չի ուզում: Բայց խաղաղության գնանք ինչի՞ գնով: Իրենք ուզում են, որ մենք Ղարաբաղը ճանաչենք որպես Ադրբեջանի մաս, որը մենք երբեք չենք անելու: Իսկ սահմանազատումն ու սահմանագծումը տարիների խնդիր է:

Վերջերս Ուկրաինայի հետ կապված ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն ասաց՝ ինչ սահմաններով մտել եք ԽՍՀՄ-ի մեջ, այնպես էլ դուրս եկեք: Իսկ մենք Խորհրդային Միության մեջ, որ մտել ենք, Նախիջևանն էլ է մերը եղել, Ղարաբաղն էլ: Հիմա իրենք կգնա՞ն դրան: Իհարկե, չեն գնա: Հետևաբար, եթե սահմանազատում ենք անում, ո՞ր թվականի սահմաններն ենք հիմք ընդունում: Սա շատ վիճելի հարց է, որը միանգամից չենք կարող լուծել ու գնալ սահմանազատման: Դրա համար տարիներ են պետք: Իսկ ադրբեջանցիները մեզ շտապեցնում են»:
Նախկին փոխնախարարը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը բոլոր ուղղություններով էլ կփորձի սադրանքների գնան. «Իրենց ախորժակը չի փակվել: Դրա համար մենք պետք է միասնական լինենք: Ժողովուրդը միասնական է, բայց ընդդիմությունը ժողովրդի հետ չէ: Երբ մենք միասնական լինենք, մենք մեր խնդիրները կլուծենք: Ցավոք կան մարդիկ, որոնք խանգարում են դրան, ուզում են Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տված մեր երկրի հերն անիծեն»:



Գագիկ Մելքոնյանն անդրադարձավ նաև Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը չի ուզում խաղաղության պայմանագիր կնքել, որ իրենք չեն ուզում ռազմական գործողություններ սկսել, բայց պետք է պարտաստ լինեն. «Ալիևը միշտ էլ իրեն հակասել է, իր խոսքը միշտ էլ այդպիսին է եղել, բայց մենք պետք է հասկանանք նպատակը: Եթե ինքը խոսում է հիմարավարի, ուրեմն դրա տակ մի նպատակ ունի: Մենք պետք է բոլոր դեպքերում պատրաստ լինենք և զգույշ»:

Նա հավաստիացրեց, որ այսօր հայկական բանակում արդեն բավականին դրական փոփոխություններ են եղել. «Ամեն ձևով պատրաստվում ենք, այնպես չի, որ պառկած քնած ենք: Ինչ հնարավոր է անել, արվում է»:

Сообщение Ժողովուրդը միասնական է, բայց ընդդիմությունը ժողովրդի հետ չէ. նրանք ուզում են Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տված երկրի հերն անիծեն появились сначала на MediaNews.


от admin

-->