>

Հանրային աչքՆախագծերՀարցազրույցներՀատուկ նախագծերՀետաքննություններՖոտոԿոմիքսԿոմիքսԻրավագիտական հանդեսՀայկական իրավագիտական հանդեսՀոդվածներՓաստաթղթերՀարց ԻրավաբանինԲլոգԿարծիքՍտուգիր գիտելիքներդԽճանկարՀայտարարություններԱշխատանքԴասընթացներՏեղեկագիր

Բաժիններ




Քոչարյանի զոհերը

Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել մտածել խաղաղության մասին և շրջել պատերազմի է





Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել մտածել խաղաղության մասին և շրջել պատերազմի էջը, փոխանցում է  «ՏԱՍՍ»-ը։

«Ադրբեջանն ինքը կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք պահանջում են հայկական զորքերի ամբողջական և անվերապահ դուրսբերում մեր տարածքներից և վերջ տալ պատերազմին: Հետևաբար, մենք կարծում ենք, որ այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին և շրջել պատերազմի էջը: Մենք պատրաստ ենք դրան»,-Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալիևը:


Երկրի ղեկավարի խոսքով, «բարի կամք և շատ պրագմատիկ մոտեցում ցուցաբերելով, համեմատաբար կարճ ժամանակում հնարավոր է լուծել դեռ քննարկվող հարցերի մեծ մասը և հիմք դնել տարածաշրջանային լայն համագործակցության»:

«Այս տեսանկյունից Եվրամիությունը շատ կարևոր դեր է խաղում և, համոզված եմ, կխաղա», – ավելացրել է նա:

Ալիևը նաև շեշտեց, որ Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների օրակարգում անընդհատ ներառվելու են հետկոնֆլիկտային զարգացման հարցեր:



Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Сообщение Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել մտածել խաղաղության մասին և շրջել պատերազմի էջը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->