>

2 օր առաջ փոքրիկ վերլուծություն էի կատարել Նաիրի Հոխիկյանի հայտնի «սկանդալային» մենախոսության մի դրվագի կապակցությամբ, որտեղ նա նշել էր, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նախագիծն ավելի վաղ է պատրաստվել՝ բաց թողնելով ստորագրման ամսթիվը, որում բոլոր ժամկետները առաջ տրված են եղել նոյեմբերի վրա (խոսքը վերաբերում է Ակնայի, Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանների հանձնման ժամկետներին), և միայն բաց է թողնված եղել ստորագրման ժամկետը, քանի որ սպասել են, թե երբ իշխանությունները «կհանձնեն Շուշին», իսկ զորքը չի դիմադրի։

Իբրև սրա «ապացույց»՝ նա վկայակոչել էր Ալեքսանդր Լապշինի հետ իր մասնավոր ձայնային նամակագրությունը, թե հոկտեմբերի սկզբին Լապշինն իրեն իբրև թե ասել է, թե «ձեր կառավարություններն արդեն պայմանավորվել են» /այսինքն դա պետք է իբրև թե բացատրեր առաջ տրված ժամկետներով բայց ստորագրման ամսաթիվը բաց թողած համաձայնագրի վերսիան/, իսկ պատերազմից հետո էլ իբրև թե իրեն հաղորդագրություն է թղոել, որտեղ պոստֆակտում հիշեցրել է, որ իր ասածը եղել է։ Ինչպես գիտեք՝ Լապշինը ոչ միայն հրաժարվեց հաստատել ստերը, այլ նաև անբացատրելի համարեց «լրագրողի» վարքագիծը։ Ստի մեջ մեղադրեց նաև Վլադիմիր Կարապետյանը։




Քոչարյանի զոհերը

Իսկ ինձ համար «հայտնված» դետալը կարևոր էր դարձել «պայմանավորված պատերազմի» վարկածի շրջանակներում, քանի որ, համաձայնեք, եթե չհերքվեին Հոխիկյանի հորինած ստերը, ապա կստացվեր, որ Արցախյան 44-օրյա պատերազմը ոչ միայն դրսից, այլ նաև ներսից պլանավորված դավադրություն էր հայ ժողովրդի դեմ, ինչը և «անմեղ դեմքով» արել էր Հոխիկյանը։ Ի դեպ, այս կոնտեքստում հարց էի բարձրացրել, որ եթե Հոխիկյանը ճիշտ է և ունի ավելի վաղ պատրաստված բնօրինակը, ապա նշանակում է՝ նրան որևէ մեկը դա փոխանցել է, ու քանի որ նա և նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հարում են նույն հոսանքին՝ Հայաստան դաշինքին, վարկածներից մեկով հնարավոր էի համարել, որ այդ խողովակներից մեկը միգուցե ԳՇ նախկին պե՞տն է․․․





Քանի որ իմ նյութը ավարտվում էր նրանով, որ ԱԱԾ-ն և Հոխիկյանը պետք է մանրամասն ծանոթանան ու հրապարակեն Լապշինի հետ նամակագրությունը, ի զարմանս ինձ, Հոխիկյանը եկել և այդ նյութի տակ մեկնաբանություն էր թողել, թե ինքը ի նկատի է ունեցել նոյեմբերի 9-ի ստորագրված տարբերակի բնօրինակը, որի հղումը կցել էր իր մեկնաբանությանը։ Դրան ի պատասխան ես հիշեցրել էի, որ իր խոսքը ամենևին դրա մասին չի եղել, և հորդորել էի վերստին լսել իր խոսքը՝ կամ հերքել իր կողմից ասվածը, կամ հրապարակել ավելի վաղ պատրաստված տեքստը, որի մասին խոսել է։
Այլևս չարձագանքելով ոչ իմ, ոչ մի քանի տասնյակ օգտատերերի հարցադրումներին, երեկ նա կրկին գրառում է տեղադրել, թե իշխանությունները թեմա են շեղում ու ․․․ Հանրային խորհրդի նախագահը «հայտարարում են, թե ինձ մոտ կա 2020թ․ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի բնօրինակը, ինչը իբրև թե ինձ են փոխանցել այլ քաղաքական ուժեր՝ այլ նպատակներով»։

Ավելորդ է ասել, որ ;րագրողը տեղյակ էլ չէ, որ ես մայիսի 25-ից այլևս Հանրային խորհրդի նախագահը չեմ։ Եթե իր տեղեկացվածությունը բոլոր հարցերից է այսքան աղետալի, ապա անիմաստ է դառնում որևէ բան բացատրելը։
Այս նախապատմությունը հիշեցնելու հետո ստիպված եմ բառացիորեն, սղագրված մեջ բերել հայտնի տեսանյութի մեջ նրա խոսքը․
Նաիրի Հոխիկյան․ «Ի դեպ շատ կարևոր բան․ դուք ուշադրություն դարձրե՞լ եք, որ այդ հայտարարության մեջ ամեն ինչ շատ հստակ գրված է, բացի ամսաթվից՝ պայմանագիրը․․․ այդ հայտարարությունը ստորագրելու ամսաթվից։ Եթե օրիգինալը ձեր ձեռքի տակ կա՝ նկարը, իմ ձեռքի տակ կա, էնտեղ հստակ ամեն ինչ ամսաթվերով, ի դեպ՝ մի քիչ առաջ տարված ամսաթվերով․․․ Հենց էնպես չի, որ առաջ տարված ամսաթվեր են նոյեմբերի մեջ․ ամեն ինչ՝ գործողությունների հստակ պլանավորմամբ կա, բացի հայտարարությունը ստորագրելու ամսաթվից, դա էլ հայտնի չէր, թե երբ են Շուշին մերոնք տալու։ Շուշին տվեցին, էդ օրն էլ ամսաթիվը գրեցին՝ 9, ասենք՝ չգրեցին 8, 7, 6, 10։ 9։ »


Սա իր խոսքն է, որը կարդացեք ու համեմատեք, թե ինչ եմ ասել, ու ինչու եմ վերլուծել։ Իմ կողմից բացառիկ ճշգրտություն է ցուցաբերվել նրա խոսքերը վերլուծելիս։
Կրկնում եմ, այս ամբողջը նա ասում է այն բանից հետո, որ իբր Լապշինն իրեն հոկտեմբերի սկզբին տեղեկացրել է, թե ինչպես է կանգնեցվելու պատերազմը՝ Շուշին հանձնելով, որովհետև կառավարությունները համաձայնել են, ու ինչպես Հոխիկյանն է հորինել՝ կառավարություններն վաղօրոք պատրաստել են դրա նախագիծ-բնօրինակը, բաց թողել ստորագրամն ժամկետը, նոյեմբերի մեջ նկարագրել շրջանները հանձնելու բոլոր օրերը, և միայն անհամտը եղել է Շուշիի պահը, քանի որ զորքը «դիմադրել» է Շուշին հանձնելու կառավարության ծրագրերին․․․



Ի տարբերություն հորինող լրագրողի՝ ինքս անառարկելի փաստեր էի վկայակոչել, թե Ալիևը երբվանից է դրել Շուշիի պահանջը, ինչ գործունեություն է ծավալել պատերազմի օրերին Նաիրի Հոխիկյանին հոգեհարազատ Վազգեն Մանուկյանը, ինչպես Օնիկ Գասպարյանը բունտ արեց ու հայտնվեց Քոչարյանի շտաբում, ու այսքանից հետո շարունակում եմ բաց պահել հարցը՝ ինչ փաստաթղթի մասին է խոսել Հոխիկյանը, քանի որ անգամ նրա տրամադրած տարբերակում ամսաթիվը դրված է, այո, ձեռքով, բայց դրված է։ Ու կրկին՝ այդ ի՞նչ անամսաթիվ տարբերակ է նա տեսել ու ո՞ւմ շնորհիվ․․․
Ի դեպ, քանի որ լրագրողը շարունակում է կռուտիտը, իրեն հիշեցնեմ, որ թուրքական մամուլը նոյմեբերի 8-ին է հաղորդել, որ ռուսների հետ միասին պատրաստում են հրադադարի նախագիծը /այդ օրվա թուրքական մամուլը կարող է ընթերցել Հոխիկյանը/։ Փաստորեն՝ թուրքերը ստել են, ռուսները ստել են, Հայաստանի իշխանությունները ստել են․ մնում է Նաիրի Հոխիկյանը ապացույցներ ներկայացնի, որ հոկտեմբերի սկզբին /ինքն է նշել այդ ժամկետը/ կառավարությունների մակարդակով արդեն պատրաստ է եղել Շուշիի գործարք-համաձայնությունը։ Պարտավոր է Հոխիկյանը դա ապացուցել, բայց թող հույսը Լապշինի վրա չդնի․ Լապշինը նրան նեղադրել է ստելու մեջ։

Հիմա, ինչու է ուշադրություն շեղում ինքը՝ Հոխիկյանը․ չէ՞ որ ինքն է պնդել, որ Արցախը հանձնելը պայմանավորված է եղել, դեռ 2019թ․ մայիսից․․․ Չէ՞ որ ինքն է պնդում, որ հոկտեմբերի սկզբին իմացել է, որ Շուշին հանձնելը պատերազմի կանգնեցման գինն է․․․ Չէ՞ որ ինքն է պնդում, որ կառավարությունները ավելի վաղ պայմանավորվել են Շուշին ու Արցախը հանձնել․․․ Պնդել ես՝ ապացուցիր։ Ինչի՞ ես ուշադրություն շեղում։ Ում համար էիր ՍԴ որոշման նախօրեին ուշադրությո՞ւն շեղում։ Կապ ունե՞ր քո «շեղող հորինվածքը» Ռ․Քոչարյանի՝ ՍԴ հասցեին հնչեցված սպառնալիքների հետ, որ եթե որոշումն օրինական ճանաչեն, ստանձնում են պատասխանատվությունը Արցախի հետ կատարվածի համար․․․ Միգուցե Հոխիկյանը բացատրի, թե ինչի՞ հետ կապ ունի իր վարքագիծը, որն անգամ Լապշինը չի հասկանում․․․․

Եվ վերջինը, չցանկացա անդրադառնալ սպուտնիկի հետ կապված նրա հերթական «բացահայտումներին»։ Դեռ ամիսներ առաջ Տիեզերք ֆեյսբուքյան էջի գրառման ներքո նա կրկին «խառնել էր ամեն ինչ» ու պնդում էր, թե չլիներ 2018-ի հեղափոխությունը, Սերժ Սարգսյանը տիեզերք էր թռնում․․․ օյ, արբանյակը թռցնում․․․ Իսկ հայտնի մենախոսության այս անգամ տիեզերքի ձորձագետը ևս մեկ «սկանդալ է» հասունացրել․․․ պնդել է, թե Հայաստանը դիմել է Ֆրանսիային․․․ Հիմա հաջորդ հարցը՝ Նաիրի Հոխիկյանը կհրապարակի ապացույց, որ Հայսատանը պաշտոնապես դիմել է Ֆրանսիային և նրանց օգնությամբ Արմսատ բարեհունչ անվանումով արբանյակը պետք է թռներ երկինք․․․ Կրկնում եմ՝ քանի որ Հոխիկյանը տեղյակ է եղել համապատասխան նախարարության գործունեությանը մանրամասներով, վարչության պետով և այլն, բարի չի գտնվի հրապարակի Հայաստանի պաշտոնական դիմումը Ֆրանսիային և ապացույցը, որ դա տեղի էր ունենալու․․․․ Չար լեզուներն ասում են, որ այստեղ էլ սուտ կա, ինչպես որ 19,30 րոպեանոց տեսանյութն է ոտքից գլուխ կեղծիք․․․

Լավ, այսքան ստող լրագրողը ինչպես է լրագրության մեջ աշխատում, ԵՊՀ լրագրության ֆակուլտետում դասավանդո՞ւմ։ Ի՞նչ է դասավանդում՝ հիդրոերկրաբանությո՞ւն, երբ ինքը գաղափար չունի ջարահավաք ավազանների մասին, բայց կարող է իրեն թույլ տալ Քարվաճառի ջրահավաք ավազան մեկնաբանել, կոնֆլիկտաբանությո՞ւն, երբ ինքը ոչ դրա, ոչ ռազմական հակամարտությունների մասնագետ է, բայց իրեն թույլ է տալիս պատերազմ ու դրա պատճառների մասի գրել, աստղաֆիզիկա՞ ու տիեզերագնացություն, երբ ինքը դրա մասնագետը չէ ու կարող է թույլ տա տիեզերական հետախուզության ու տիզերագնացության մասին խոսել․․․․ Լավ, մենք մի կերպ կանտեսենք նման ոչ պրոֆեսիոնալ դրսևորումները, բա երիտասարդ լրագրողների սերունդը մեղք չէ՞․․․
Վերջացնեմ նրանով, որ առաջադրված հարցերն ու ստելու վերաբերյալ մեղադրանքները չպատասխանված են մնում։ Այ լավ կլիներ ուշադրություն չշեղվեր։

Ստյոպա Սաֆարյան

Сообщение 2 օր առաջ փոքրիկ վերլուծություն էի կատարել Նաիրի Հոխիկյանի հայտնի «սկանդալային» մենախոսության մի դրվագի կապակցությամբ, որտեղ նա նշել էր․․․․Ստյոպա Սաֆարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->