>


Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանագ է ստացվել, որ Գետք գյուղում մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել նախ մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ դաշտում գյուղտեխնիկա է հրդեհվում և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարական ևս մեկ ջոկատի օգնությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Շիրակի մարզի հրշեջ-փրկարարական վարչության 911 ծառայությունից:








Քոչարյանի զոհերը

Գետքի գյուղապետն էլ մեր թղթակցին հայտնել է, որ ցորենի դաշտում բերքահավաքի ժամանակ կոմբայնն անսարքություն է ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:


«Դաշտը վարձակալական հիմունքներով վերցրել է Ազատան համայնքի բնակիչը, ով իր սեփական կոմբայնով այսօր բերքահավաք է կատարել: Նկատել է, որ կոմբայնը լավ չի աշխատում, անջատել է շարժիչն ու նկատել ծուխը, որից հետո կրակ է բռնկվել: Լավ է գոնե դաշտում մարդիկ են եղել, հասել են օգնության, ոչ ոք չի տուժել»,- SHANTNEWS.am-ին ասել է Գետք համայնքի ղեկավար Հովիկ Մխիթարյանը:



Կոմբայնում բռնկված հրդեհը համագյուղացիների ուժերով փորձել են մարել՝ հողով, մինչև հրշեջ-փրկարարական ջոկատի դեպքի վայր հասնելը: Այնուհետև փրկարարական ջոկատը շարունակել է հրդեհաշիջման աշխատանքները: Կրակն արագ մեկուսացրել են, այնուհետև՝ հանգցրել:

Сообщение Շիրակի մարզում բերքահավաքի ժամանակ կոմբայն է հրդեհվել появились сначала на MediaNews.


от admin

-->