>


Հուլիսի 18-ին՝ ժամը 21:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած։








Քոչարյանի զոհերը

Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։


Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես C180» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 2000 թ.) և «Օպել Աստրա G» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև՝ փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները:



Ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ Լ․ Մ․-ն, Մ․ Ա․-ն, Լ․ Ծ․-ն (ծնված 2015 թ.), Ն․ Ծ․-ն (ծնված 2017 թ.) և Հ․ Ծ․-ն (ծնված 2020 թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղից «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Ա․-ն և ուղևոր Հ․ Ծ․-ն տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ բժիշկները Հ․ Ծ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա․ Ա․-ինը՝ ծանր։

Сообщение Նոր Հաճն գյուղում մեքենաների բախման հետևանքով կա 5 տուժած, այդ թվում՝ 6, 4 և 1-ամյա երեխաներ появились сначала на MediaNews.


от admin

-->