>


ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․








Քոչարյանի զոհերը

Այն, որ Եվրամիությունը Հայաստանի համար նախատեսում է 2,6 միլիարդ եվրոյի օժանդակության փաթեթ՝ դրամաշնորհ, վարկային և այլ մեխանիզմներ, խոսում է այն մասին, որ ԵՄ «պաշտպանական գիծն» այլևս անցնում է Հայաստանով: Ամբողջ հարցն այն է սակայն, որքանն է հաստատակամությունն ու կամքը: Մի կարևոր հանգամանք՝ Եվրոպան Հայաստանում զուրկ է համակարգային հենարանից:


Եվրամիությունն այս տարիների ընթացքում Հայաստանում ծախսել է հարյուրավոր միլիոն եվրոյի կամ դոլարի դրամաշնորհներ տարբեր նպատակներով, սակայն այդպես էլ ի վիճակի չի եղել ձևավորել համակարգային, ինստիտուցիոնալ հենարան և շատ դեպքերում հաճախ խնդիրը նենգափոխվել է «ազդեցության գործակալական ցանցի» աստիճան, մինչդեռ խոսքը Հայաստանում եվրոպական քաղաքականության օրակարգայնացման մասին է, երբ այդ քաղաքականությունը Հայաստանում կունենա արտահայտվածություն դրա կրողների խորքային ռազմավարության տրամաբանությամբ:



Ակնառու է, որ եվրոպական հասարակական-քաղաքական օրակարգը Հայաստանում «մարգինալ» դաշտում է և մեծ հաշվով այստեղ է մտորելու և խորհելու, միտք աշխատեցնելու խնդիրը Եվրամիության համար:

Сообщение «ԵՄ «պաշտպանական գիծն» այլևս անցնում է Հայաստանով…»․ Արման Բաբաջանյան появились сначала на MediaNews.


от admin

-->