>


2021թ. հուլիսի 16-ին` ժամը 21:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Ղազարյանը մահացել է:








Քոչարյանի զոհերը

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:


ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագ, լեյտենանտ Հ.Ա-ն:



Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Сообщение Զինծառայողը մահացել էր հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին․ ձերբակալվել է դիրքի ավագը появились сначала на MediaNews.


от admin

-->