>


Փաստաբան Լուսինե Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.








Քոչարյանի զոհերը

««168 ժամը» գրում է, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումն ընդունվել է երեք «դեմ» ձայնով, և որ դատավորներ Պետրոսյանը, Թովմասյանը և Խաչատրյանը դեմ են քվեարկել այս որոշմանը: Նույն ոճով մի հրապարակում է անում ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը (որն ունի տնտեսագիտական կրթություն, սակայն անհայտ պատճառներով պարբերաբար ներկայանում է որպես սահմանադրագետ (ի դեպ, էդպես էլ չեմ հասկացել, թե էս վերջինն ինչ ա))` դնելով դատավորներից հինգի` Վաղարշյանի, Գրիգորյանի, Խունդկարյանի, Դիլանյանի և Շաթիրյանի լուսանկարներն ու նրանց կոչելով դավաճաններ: Որոշման հրապարակմանը ներկա լինելով ու Հրայր Թովմասյանի կարմրատակած դեմքին նայելով, և թե հետո ինչպես էր քթի տակ հայհոյելով այլայլված հեռանում ՍԴ-ից` կասկած չունեմ, որ իրականում ձայների բաշխման մասին այս լուրերը ճշմարտանման են, և Արայիկ Թունյանն էլ ըստ երևույթին ձեռնպահ է քվեարկել: Էստեղից երկու հետևություն.

1. Ժողովրդի քվեի պաշտպանությունը ՍԴ-ում մազից է կախված եղել:


2. Դեմ քվեարկած դատավորներից մասնավորապես Հրայր Թովմասյանը շարունակում է խորհրդակցական սենյակի քննարկումների արտահոսքեր կազմակերպել իր կուսակցի միջոցով, ինչը նշանակում է, որ էս մարդը ևս ինը տարի զբաղեցնելով ՍԴ դատավորի պաշտոնը` շարունակելու է ՍԴ-ի քննարկումների մասին արտահոսքերը` դրանով վարկաբեկելով այդ կառույցի հեղինակությունը:



Իսկ հիմա հարցս.

Սրա վերջը ո՞րը պետք է լինի»։

Сообщение «Ժողովրդի քվեի պաշտպանությունը ՍԴ-ում մազից է կախված եղել…»․ Փաստաբան появились сначала на MediaNews.


от admin

-->