>


2021 թվականի միասնական ընդունելության քննությունները տարբերվեցին,թե՛ 2019թվականի, և թե՛ 2020թվականի քննություններից։ 2019 թվականի քննությունները ընթացել են իրենց բնականոն հունով, 2020 թվականին հանձնել են ընդամենը 1, իսկ 2021֊ին 2 քննություն։ Այս երեք տարիների անցկացված քննությունները անհամեմատելի են, քանի որ անցկացվել են տարբեր ձևերով։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։








Քոչարյանի զոհերը

«Այս տարի քննությունները սկսվեց մի փոքր ուշ, քանի որ 12֊րդ դասարանի աշակերտները ավարտեցին դպրոցը հունիսի 4֊ին, բայց միասնական քննությունները կարողացանք ավարտել ճիշտ ժամանակին՝ հունիսի 25֊ին, իսկ 2֊րդ փուլը սկսվեց հուլիսի 3֊ին և ավարտվեց հուլիսի 8֊ին»,- նշեց Կարո Նասիբյանը։

Բուհերին այս տարի հատկացվել էր անվճար՝ 1800 տեղ, իսկ վճարովի տեղերին 21820 տեղ։ Միասնական քննությունների համար հայտագրվել էին 11058 անձ, ընդունվածների թիվը՝ 8083 է, իսկ մրցույթից դուրս մնացածների թիվը՝ 2935, որի մեջ մտնում են այն անձինք ովքեր կտրվել են միասնական քննություններից, որոնց թիվը կազմում է 1546։


Այն դիմորդները, ովքեր հանձնել են 2 քննություն և քննություններից 1֊ը ստացել են դրական, կարող են մասնակցել թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթին։



«Թափուր մնացած տեղերի թիվը մեծ է, որովհետև բացի պետական բուհերից ընդգրկված են նաև ոչ պետական բուհերը։ Մոտավորապես 15.000 տեղ դեռևս ունենք, եթե դիմորդները այսօր 16։00֊ից մուտք գործեն dimord.am կայք և գտնեն թափուր մնացած տեղեր կարող են նորից հայտագրվել մինչև հուլիսի 26֊ը»,-նշեց Կարո Նասիբյանը։

Դիմորդները կարող են ընտրել մինչև 6 մասնագիտություն տարբեր բուհերից։ Այդ 6 մասնագիտություններից առավելությունը տրվելու է գնահատականին։ Հուլիսի 26֊ից հետո կազմակերպվելու է մրցույթ և հանրապետական հանձնաժողովի նիստից հետո հուլիսի 30֊ին կհրապարակվեն թափուր տեղերի մրցույթի արդյունքները։

Сообщение Այն դիմորդները, ովքեր հանձնել են 2 քննություն և քննություններից 1-ը ստացել են դրական, կարող են մասնակցել թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթին появились сначала на MediaNews.


от admin

-->