>


««Քաղաքացիական պայմանագրի»՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, իսկ փոխնախագահների թեկնածուները Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանն են»,- «Լուրեր»-ին հայտնել է կուսակցության վարչության անդամ, Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:








Քոչարյանի զոհերը

Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ վարչության և խմբակցության անդամների մասնակցությամբ ընդլայնված նիստում հաստատվել են նրանց թեկնածությունները:


««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն ԱԺ նախագահի կարգավիճակում լինելու է Ալեն Սիմոնյանը: Ինչպես ցանկացած կարևոր որոշում մեր կուսակցության ներսում, բացառապես փաստարկների և արգումենտների դաշտում է:



Դա մեր գործելաոճն է դեռևս կուսակցության հիմնադրման օրվանից: Բոլոր տեսակի ընտրությունները՝ վարչության ընտրություններ, ռեյտինգային ցուցակ, նախընտրական շրջափուլում մենք ինստիտուցիոնալ մոտեցում ենք դրսևորում: Այս հարցը ևս նմանատիպ քննարկումների և փաստարկների արդյունքում է որոշվել»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Сообщение «Քաղաքացիական պայմանագրի» ԱԺ նախագահի թեկնածուն հայտնի է появились сначала на MediaNews.


от admin

-->