>

Այսօր Կրեմլի խոսնակից հայտնի դարձավ, որ նախապատրաստվում է Ալիեւի այցը Մոսկվա, այնուհետեւ հայտարարվեց, որ այցը տեղի է ունենալու վաղը:

Ըստ խոսնակի, Պուտինն ու Ալիեւը քննարկելու են երկկողմ հարաբերություններն ու Ղարաբաղը, ինչպես նաեւ «ճշտելու են ժամացույցները»:

Մոտավորապես նույն ձեւակերպումներն են, ինչ Փաշինյանի այցի պարագայում, որի հետ հանդիպմանը Պուտինը խոսել էր «պողպատե մանդատով» սուր ու ցավոտ որոշումներ կայացնելու մասին:




Քոչարյանի զոհերը

Ալիեւի հետ Պուտինը թերեւս քննարկելու է այդ որոշումները պարտադրելու հարցը, եւ պետք է կարծել, որ Հայաստանի դեմ նոր հարված է նախապատրաստվում:


Նման եզրակացության կարելի է հանգել նախօրեին մոսկովյան ու Բաքվի զլմ-ների բարձրացրած իսկական հիստերիայից, որի առիթը





Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցն էր Հայաստան՝ Հայաստանին Եվրամիության աջակցության մեծ փաթեթով, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջիկա այցը Երեւան:

Մոսկովյան ու Բաքվի զլմ-ներից մեջբերումներ. «Հայաստանը դուրս է գալիս Ռուսաստանի աշխարհքաղաքական ազդեցության ուղեծրից:

Փաշինյանը Վաշինգտոնի ու Բրյուսելի օգնությամբ Ռուսաստանին վերջնականապես դուրս է մղում Կովկասի քաղաքական-տնտեսական տարածությունից, ռազմավարական


հարաբերություններ զարգացնելով եվրատլանտյան ինստիտուտների հետ:

Եռակողմ հայտարարությունը, մասնավորապես Զանգեզուրի միջանցքը դրվել է կասկածի տակ, Արեւմուտքը դրա փոխարեն առաջարկում է Հյուսիս-հարավ նախագիծը:

Միշելը Երեւան է մեկնել աջակցության մեծ փաթեթով, փոխարենը Բաքվի համար ոչինչ նախատեսված չէ:

Երեւանը դառնում է Փարիզի ֆորպոստը: Մակրոնն ու Փաշինյանը քննարկում են նոր պլան, որով առաջարկվում է վերանայել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նախորդ բանաձեւը:



Փարիզը ձգտում է ստեղծել ստատուս-քվո, որի արդյունքում ֆրանսիական զորքերը կարող են մտնել Հարավային Կովկաս, կանգնել հայ-ադրբեջանական սահմանին եւ հնարավոր է մտնել Ղարաբաղ:

Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղը»:

Քարոզչական ահա այս ֆոնին Պուտինը Ալիեւին կանչել է Մոսկվա: Պուտինն ու Ալիեւը փորձելու են կանխել Ֆրանսիայի նախագահի հնարավոր քայլերը:

Մյուս կողմից, Մոսկվայի ու Բաքվի՝ Հայաստանին կապիտուլյանտական պայմանագրեր պարտադրելու եւ Ֆրանսիային խոչընդոտելու քայլերը Արցախի ճանաչումը դարձնում են անայլընտրանք:

Որեւէ հպատակություն Հայաստանի համար որեւէ լավ բան չի խոստանում: Փոխարենը, առկա են հնարավորություններ հայկական իրավունքներն ու պահանջները բարձրացնելու համար, ինքնիշխանության դիրքերից:

ՀՀ վարչապետի ու ԱԳՆ-ի վերջին հայտարարություններն այնուամենայնիվ անորոշ են մնում գործնական քայլերի առումով:

Сообщение Պուտինն Ալիեւին շտապ Մոսկվա է կանչել. Անսպասելի որոշում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->