>

ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ Նոր հայտարարություն


Հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում: Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:








Քոչարյանի զոհերը

Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին:

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել:


Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:



ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ ցանկացած նման գործողություն արժանանալու է հայկական կողմի կոշտ արձագանքին:

Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, տեղեկացնում են ՊՆ-ից։

 


от admin

-->