>

Ինչ է կատարվել «Գետափ» հանգստյան գոտում․ Ցավալի մանրամասներ

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավանի շտապօգնության բժիշկների խումբը «կլինիկական մահ, բիոլոգիական մահ» ախտորոշմամբ անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ, տեղեկացնում է shamshyan.com–ը:




Քոչարյանի զոհերը

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, որը մահացել է, Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ելենա Ս.-ն էր:





Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ելենա Ս.-ն գտնվելիս է եղել Կոտայքի մարզի Արզնի ձորում գործող «Գետափ» հանգստյան գոտում, որտեղ լողավազանում լողանալիս է եղել, երբ՝ նախնական տեղեկությունների, հանգստացողներց մեկը նրան ոչ միտումնավոր հրել, գցել է լողավազանի մեջ, որի հետևանքով էլ նրա ինքնազգացողությունը վատացել է:


«Գետափ» հանգստյան գոտու մոտ հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Էն տեսանք, որ էդ կնոջը լողավազանից հանում են: Բյուրեղավան քաղաքի պոլիկլինիկայի շտապօգնության հերթապահ խումբը՝ բժիշկ Վախթանգ Կափյանի գլխավորությամբ, շատ օպերատիվ ու արագ են հասել էստեղ: Ու միանգամից բժիշկները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:

Հետո արդեն իմացանք, որ մահացել է: Սա այն դեպքերից է, որ ականատես ենք եղել, թե բժիշկներն ինչքան շուտ հասան: Նրանց ձեռքից ինչ եկել է, արել են, ցավոք, կնոջ վիճակն արդեն ծայրահեղ ծանր էր»:



Դեպքի վայր է ժամանել Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի ավագ փորձաքրեագետ Արթուր Մելիքյանը:

Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում որոշմամբ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Сообщение Ինչ է կատարվել «Գետափ» հանգստյան գոտում․ Ցավալի մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->