>

Ըստ  MediaNews-ի տեղեկություններI՝ քիչ  առաջ Արարատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:


Ռադիկ Օղիկյանը  ուսի հատվածում  հակառակորդի արձակած կրակոցից  թեթև  վնասվածք է ստացել Երասխի դիրքերում:








Քոչարյանի զոհերը

Այս պահին նրան տեղափոխում են Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։


Հիշեցնենք՝ ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։ Իրադրությունը ժամը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ։



 

Сообщение Հակառակորդի կրակոցից Երասխի համայնքապետի վիրավորումը թեթև է, ուսի հատվածում վնասվածք է ստացել появились сначала на MediaNews.


от admin

-->