>

Ինչ պաշտոնում կնշանակվի Սամվել Բաբայանը․ Մանրամասներ


Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին պաշտոն տալու հարցը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գերնպատակը։ ՌԴ իշխանությունների համար մերժելի այս թեկնածուին ՊՆ-ում առանցքային պաշտոնի նշանակելը դարձել է անհնար, իսկ Բաբայանը ցանկություն չունի երկրորդական, երրորդական դեր կատարել։








Քոչարյանի զոհերը

Սկզբում քննարկում կար, որ նա կդառնա պաշտպանության նախարար, վերջերս խոսվում է ՀՀ ռազմական տեսուչի պաշտոնում հավանական նշանակման մասին, սակայն Բաբայան-Փաշինյան դուետը վերջին օրերին մտմտում է ՊՆ-ն ամբողջությամբ «ռուլիտ անելու» նոր օղակ ձեւավորելու մասին։


Դա կլինի կառավարությանը ենթակա վերահսկողական մարմնի, թե այլ կառույցի տեսքով՝ դեռ հայտնի չէ։

Մեզ ասացին, որ առայժմ քննարկում են նման պաշտոն ստեղծելու եւ Բաբայանին նշանակելու սխեմաները։ Հիմա արդեն ԱԺ-ում ունեցած իրենց 71 մանդատով ցանկացած նոր օղակի ստեղծումը, ցանկացած կառուցվածքի ձեւավորումը՝ անգամ ամենաաբսուրդ, հնարավոր է։



«Հրապարակ օրաթերթ»

Сообщение Ինչ պաշտոնում կնշանակվի Սամվել Բաբայանը․ Մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->