>

«Չեմ ուզում այդ մարդկանց դիմել տեսախցիկով, չեմ ուզում անել այնպես, ինչպես փաստացի իրենք են անում, երբ այդ գնահատականները, չգիտես ինչու, չեն հնչում ֆրակցիայի նիստին, այդ մարդկանց անունից մեկ շաբաթ առաջ տարածվել է ՀՀԿ խմբակցության հայտարարությունը, որտեղ հստակ տրվել են քաղաքական գնահատականներ։




Քոչարյանի զոհերը

Ակնհայտ է, որ այդ մարդկանց վրա ճնշում է եղել, նաև ինֆորմացիա կա, որ այս մեկ-երկու օրվա ընթացքում բոլոր հնարավոր ալիքներով, օգտագործելով պետական ապարատը, փորձել են գտնել այսպես կոչված թույլ օղակներ, և ոչ բոլորն են դիմացել այդ ճնշումներին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավորների հայտարարություններին, որ կողմ են դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններին։




Նրա խոսքով՝ և՛ երեկվա, և այսօրվա արարը հետևանք է պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման, որպեսզի գործադրվի քաղաքական կամք․«Նիկոլ Փաշինյանն իրեն վերապահել է ևս մեկ լիազորություն, որն ավելի շատ հատուկ է կրոնական կազմակերպություններին, ինդուլգենցիաներ է բաժանում»,-ասաց Արմեն Աշոտյանը։



Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->