>




Քոչարյանի զոհերը

«Երեկ երեկոյան մինչև ուշ գիշեր ինտենսիվ կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի ուղղությամբ, բայց այս պահի դրությամբ հանգիստ է՝ կրակոցներ չկան»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Կութ բնակավայրի ղեկավար Սիմա Չիտչյանն ու հավելեց, որ վիրավորների ու զոհերի մասին տեղեկություն չունեն, բայց քանի որ շտապօգնության ավտոմեքենա չի մտել Կութ, դիրքեր էլ չի բարձրացել՝ հետևություն են անում, որ վիրավորներ ու զոհեր չկան։





Պաշտպանության նախարարությունից Civic.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ Վարդենիսի հատվածում ադրբեջանցիները կրակել են երեկոյան 10.30-12-ի սահմաններում, սակայն կրակոցները նույնչափ ինտենսիվ չեն եղել, որքան Երասխի հատվածում։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Վիրավորներ և զոհեր չկան։




Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 19-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։ Երասխի համայնքապետը հրազենային վիրավորում է ստացել։

Сообщение «Երեկ երեկոյան մինչև ուշ գիշեր ադրբեջանցիները կրակել են Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի դիրքերի ուղղությամբ…»․ Կութի համայնքապետ появились сначала на MediaNews.


от admin

-->